03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին

Նիկոլը տապալվել է, ու հիմա իրեն ցնցումներ են պետք, որպեսզի կարողանա հանրության ուշադրությունը շեղել։ Նախկինում նա շեղում էր տնտեսական անհաջողություններից ու արտաքին քաղաքական տապալումներից, իսկ հիմա փորձում է հրեշավոր զարգացումներից շեղել։ 

Եթե ոմանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը կառավարության նիստերի դահլիճում վերաբերում էր դատական իշխանությանը, ապա նրանք մեծ մասամբ սխալվում են։

Դատարանները սեփական կրնկի տակ առնելու թեմայով վարչապետն, իրոք, խոսեց, բայց այսօրվա ասելիքի գլխավոր մասը վերջում էր։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախ–Հայաստան հարաբերություններին ու շփման գծին, ինչպես նաև իրեն հատուկ ոճով թշնամանք սերմանելով հայաստանցիների ու արցախցիների միջև, պաշտոնապես խորացրեց մեր ժողովրդի դեմ իրականացվող տեղեկատվական դիվերսիան։ Բացի այդ՝ նա մի բանաձև առաջ քաշեց, ըստ որի՝ եթե Արցախում տարածքներ հանձնվեն, ապա դրա մեղավորը «դավադիր» ուժերն են լինելու։ Նա նկատի ուներ նախկին իշխանություններին։

Նիկոլն ասում է, թե, իբր, այդ դավադիրները կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել և այդ ամենը բարդել «ժողովրդի վարչապետի» վրա։ Նման դեմագոգիա երևի միայն նացիստական քարոզչամեքենայի մոտ կարելի էր նկատել։

Սա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է։ Վարչապետը շատ լավ հասկանում է, որ իր վարած քաղաքականության արդյունքում լրջագույն խնդիրներ են առաջացել Հայաստանի ու Արցախի անվտանգության համար և փորձում է նախապես ապահովագրել իրեն՝ տարածքային կորուստների դեպքում մեղքը բարդելով վիրտուալ «դավադիրների» վրա։

Կամ էլ Նիկոլն այս ամենն անում է գիտակցված ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում, որպեսզի այնքան խորացնի հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի հետևանքները, որ տարածք հանձնելը դառնա «ժողովրդի պահանջ»։ Մեղքն էլ բարդվի նախկինների վրա։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օրը սպառնալիք է ՀՀ և Արցախի անվտանգությանը, ու իշխանափոխությունը դառնում է մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր կառույցների ու անհատների օրակարգային թիվ մեկ խնդիրը։

Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։

 7or.am

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ