25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2019

Ալիեւը խոսել է Պուտինի հետ

Ապրիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զրույցի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է իր գնահատականները՝ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման վերաբերյալ: Այլ մանրամասներ չի հայտնվում:  

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել ենհամազգային հարցերում միասնական օրակարգիձևավորման  անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն  են հայտնել  սատար կանգնել  արցախահայության նպատակներիիրականացմանը: ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն  ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան  դեպքերի երրորդ տարելիցի  օրը մենքվերահաստատում  ենք մեր  դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախությանմիջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյանդրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության  ուանկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք  հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախիանկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»: Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ,  ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը,  Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի  Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը:

Վտանգավոր հեղափոխական «էքսպերիմենտներ» Արցախում. Փաստ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները:  Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում […]

Մահացածին հարցաքննելու ցուցում: Ի՞նչ է պատահել իրավապահներին. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն […]

Ազատվեց

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումներ է կայացրել։ Վարչապետը պաշտոնից ազատել է  Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանին։ Վերջինս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանին      

Պատգամավորը չի բացառում Երեւանի անվանափոխումը. Հրապարակ

Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ Օրինակ՝ ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով […]

Դրամը կարժեզրկվի. Ժամանակ

Կառավարության և Կենտրոնական բանկի մի­ջև ձեռք բերված պայմանա­վորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգե­բանական շեմը:  Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզր­կումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտ­վել կառավարությունը՝ մե­ծացնելով բյուջետային մուտ­քերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս […]

Վարորդներն ահազանգում են. 1 կգ հեղուկ գազը թանկացավ 40 տոկոսով. Ժողովուրդ

Օրաթերթը րեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա­մար  նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ […]

«Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով», հանգիստ նստեք տեղներդ»․ Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժո­ղովի իշխող «Իմ քայլը» խմբակցու­թյան որոշ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների միջև հարաբերությունները: Կոնֆլիկ­տի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկա­վար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականու­թյունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազա­տելու փաստն է: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ գիտության, կրթության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի