ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին
Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել ենհամազգային հարցերում միասնական օրակարգիձևավորման անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատար կանգնել արցախահայության նպատակներիիրականացմանը:
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան դեպքերի երրորդ տարելիցի օրը մենքվերահաստատում ենք մեր դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախությանմիջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյանդրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության ուանկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախիանկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»:
Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը: