26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2018

Օդերեւութաբանների կանխատեսումները

Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Այսպես, նոյեմբերի  լույս 5-ի գիշերը և նոյեմբերի 8-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ նոյեմբերի 5-ի ցերեկը և նոյեմբերի 6-ին մարզերի մեծամասնությունում, նոյեմբերի 7-ին` Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կանխատեսվում են տեղումներ, առանձին վայրերում` մառախուղ: Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի […]

Ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլևս չկա. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում միայնակ մասնակցելու մասին։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու […]

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]

Լուսավոր Հայաստանը առանձին է գնում

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին […]

Առանց ընդդիմության իշխանությունը կայլասերվի

Միշտ հիշեք՝ հենվել կարել է միայն այն բանի վրա՝ ինչը դիմադրում է: Հետևաբար, եթե չկա ընդդիմություն՝ շատ արագ չի լինի նաև իշխանություն: Իշխանությունը կայլասերվի ու կթաղվի անսխալականության մարմաջի ճահճի մեջ: Այնպես որ քիչ խոսեք միասնության մասին: Միասնությունը լինում է միայն տոտալիտար երկրներում, գերեզմանոցներում, մեկ էլ բորդելներում: Այդ տեղերում են մարդիկ միավորված մեկ միասնական գաղափարի շուրջ: […]

Արա Մինասյանը չի կալանավորվի. Փաստաբան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի․ առաջին ատյանի դատարանը մերժել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին  ասել է Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը: «Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու նիստը երեկ էր սկսվել,այսօր շարունակվեց եւ  դատարանը որոշում կայացրեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված