20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2018

Օսիպյանի դիրքորոշումը

Մարդիկ իրենց իրավունքն են իրականացնում, հավաքը ցրելու հիմքեր չկան, այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա: Հիշեցնենք, մարդիկ հավաքվել են ԱԺ-ի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ պաշտպանելու հեղափոխությունը: 

Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով. Աշոտյան

«Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով։ Այս օրերին և շաբաթներին դուք կարող էիք տեսնել նման բան հակառակ կողմից։ Մենք չենք այրում կամուրջները մեր ընդդիմախոսների հետ բանակցությունների համար, հակառակը` բարենպաստ մթնոլորտ ենք ստեղծում դրա համար», – ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Այսօր խորհրդարանն ընդունել է կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծը պաշտպանում […]

Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում. Կարինե Աճեմյան

«Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «ԱԺ պատգամավորները պարտավոր են կատարել իրենց գործողությունները։ Մենք էլ ունենք մեր հետևորդները։ Մենք իրենց չենք հրավիրում, որովհետև բախումներին դեմ ենք»,- հայտարարեց պատգամավորը։  

Գործող ԱԺ-ն ստեղծում է սահմանադրական ճգնաժամ. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Եվս մի անգամ փաստենք․ Գործող ԱԺ-ն չի ներկայացնում ժողովրդին, լեգիտիմ չի, ստեղծում է սահմանադրական ճգնաժամ և խոչընդոտում է ՀՀ անվտանգությանն ու զարգացմանը»: Ավելի վաղ Արարատ Միրզոյանը գրել էր. «Ազատ, արդար, արժանապատիվ և երջանիկ Հայաստանի մասին երազանք ունեցող հպարտ քաղաքացիներ, բոլորս դեպի […]

Կինը ծննդաբերել է մետրոյում

Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում երեխա է լույս աշխարհ եկել: Ծննդաբերող կնոջն օգնել են կայարանի աշխատակիցները,– տեղեկացնում է քաղաքի մետրոպոլիտենի լրատվական բաժինը: Երեխան լույս աշխարհ է եկել Երևանի ժամանակով ժամը 14.45-ին: Այժմ մայրն ու երեխան հիվանդանոցում են, նրանք իրենց լավ են զգում։ Ինչպես հայտնել են մետրոպոլիտենից, սա վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին դեպքն է, […]

Արյունահեղության սպառնալիքներ եւ ճնշում. ԱԺ-ն շրջափակված է. Iravunk.am

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նիստերի դահլիճում աղմկում էր ու սպառնում արյունահեղությամբ` խոչընդոտելով պատգամավորների քվեարկելու ազատ կամարտահայտմանը: Ավելին` նա պատգամավորներին «հաթաթա» էր տալիս, թե «դուրս չեք գալու այստեղից»` նշելով, որ իրենց կողմնակիցները շրջապատել են խորհրդարանը:  Այս պայմաններում Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկոտ […]

Լինել Քրիստոնյա, նշանակում է լինել պատերազմի մեջ

Լինել Քրիստոնյա, նշանակում է լինել պատերազմի մեջ՝ երբ դու պատերազմում ես քո չար ցանկությունների դեմ, որոնք կրքերի ձևով տառապանք ու մահ են պատճառում: Սրանք են ագահությունը, նախանձը, ծուլությունը, հպարտությունը, շատակերությունը, մարդկանցից գնահատվելու տենչը: Սրանց դեմ կռվելը գիտե՞ք ինչքան դժվար է: Բայց եթե չկռվես, հաստատ չես հաղթի: Եթե կռվես նեղությունների միջով կանցնես, բայց հաստատ կհաղթես, քանի […]

Օրենքը դո՞ւ ես, Նիկոլ․․․ էս երկիրը քո համար պետություն է, թե անձնական բոստան

Աբսուրդ․ -Փաշինյանն այսօր գնացել է պառլամենտ․ -Թույլ չտալու, որ պատգամավորnերը վաղը քվեարկեն․ -Կանոնակարգ-օրենքում արված ԲՀԿ առաջարկությանը․ -Անվանելով ֆրակցիաների պատգամավորներին․ -Հակահեղափոխականներ․ ա/Դա արդյո՞ք չի նշանակում պատգամավորների ու ԱԺ աշխատանքի խոչընդոտում, միջամտություն․ -Այն, որ դատական համակարգի գործերին եւ դատավորներին «փակելու» հարցում վարչապետական միջամտությունն առկա է․ -Ակնհայտվեց ԱԱԾ-ՀՔԾ պետերի գաղտնալսումից․ -Հիմա էլ պառլամենտի աշխատանքնե՞րն է ցանկանում անձամբ ղեկավարել․ […]

Ալկոհոլն ավելի շատ է մահվան պատճառ դառնում, քան ՁԻԱՀ-ը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալկոհոլը ավելի ու ավելի հաճախ է դառնում վաղաժամ և անսպասելի մահվան պատճառ և այդ հաճախականությամբ արդեն շրջանցել է մի քանի անբուժելի հիվանդությունների։ Կազմակերպության մասնագետները հաշվել են, որ ալկոհոլը դառնում է մոլորակի վրա յուրաքանչյուր 20-րդ մահվան պատճառը՝ շրջանցելով նույնիսկ այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը։ Այս մասին գրում է Medical Express-ը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի