27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2018

Նիկոլ ջան, սիրուն չի. Հրապարակ

Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգպանը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին: «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յ. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգեւատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում: Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ […]

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ գնել է ԲՀԿ-ն ու գրանցել ռեկորդ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը  հրապարակել է քարոզարշավի վճարովի եթերաժամանակի գնորդներին՝ ըստ քաղաքական ուժերի: Հրապարակման համաձայն, առաջին տեղում ԲՀԿ-ն է. «Փողը ուժ է… ՀՌՀ մշտադիտարկման (10-17 սեպտեմբեր) արդյունքներով հեռուստատեսության եւ ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե: Սա ռեկորդ է, ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական թե ավագանու ընտրություններ) […]

Սկանդալային բացահայտումներ կլինեն գաղտնալսման գործով. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ’ […]

Օրակարգում է միջանկյալ տարբերակ կամ պատերազմ բանաձեւը. Իրավունք

Նախօրեին մեկնսւբանություններ պահանջող հերթական հայ­տարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը: Խոսելով ԱՍՆ՝ ՄԱԿ֊ի գսւգաթաժողով մ՛եկնելու մասին՝ նա տեղեկացրեց. «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»: Եթե պարզվի, որ իրոք Փաշինյանը երեւանյան ընտրու­թյուններում իր մեկ ձայնի համար է հետաձգել ԱՄՆ մեկնելը, ապա դա առնվազն անպատաս­խանատու արարք […]

Հայաստանի Հանրապետության ապագան մեր ձեռքերում է. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ: Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ, գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր […]

Մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:  Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք […]

Անկախության օր. Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված