23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2018

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով: Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ «Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում… ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- ասված է հրապարակման մեջ։ 27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում […]

Հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին իրավիճակի մասին

«Այս  պահին սահմանին իրավիճակը  հարաբերական կայուն է»,-Եռաբլուրում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– նշել է նախարարը:  Անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի զոհվելու փաստին ու հարցին, թե  ինչ պայմաններում է  զոհվել  զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «թիրախավորված […]

Տղերք, ձեր մոտ ամեն ինչ նորմալա՞

Քանի որ արդեն մերժումները հայտարարվելա, ուզում եմ ասեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին վաղը Հանրապետության հրապարակ հրավիրելը նույն չափ թիթիզություն է, ինչքան էն, որ Հանրապետության հրապարակի մեջտեղը օրվա պիկ ժամին, արևի ու շուխուրի մեջ մամուլի ասուլիս հրավիրելը, որպեսզի տեղեկացնել այն մասին, որ մի ժամ սելֆիի ժամա լինելու։ Տղերք, ձեր մոտ ամեն ինչ նորմալա՞։ Ինչ Սերժ […]

Փաշինյանի միակ հնարավորությունը. Ժամանակ

Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսնե­րին կազմակեր­պել խորհրդարա­նական արտա­հերթ ընտրություններ, որովհետեւ հասկանում է, որ գարնանը իր եւ իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվա­զեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը: Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հա­ջողվելու սահմանադրական փոփո­խություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փո­փոխությունների օգտին: Խորհրդա­րանը լուծարելու միակ հնարավոր […]

Սերժ Սարգսյանը գիտակցել է նման քայլի հետեւանքները, Փաշինյանը՝ ո՞չ. Հրապարակ

Չնայած Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ծրագիրը վարչապետի կողմից ներկայացվեց որպես «աջակցություն Հալեպի հայկական համայնքին», սակայն ակնհայտ է, որ այս քայլը ռուսական իշխանություններին ուղղված ռեւերանս է ընդամենը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է մոտ 100 հոգուց կազմված ռազմական մասնագետների՝ բժիշկներ, սակրավորներ, նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկել Սիրիա, եւ դա ներկայացվում է որպես «աննախադեպ համագործակցության օրինակ»: Սակայն թերթը […]

Քաղաքական էլիտան այցելել է «Եռաբլուր»

Բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Անկախության 27–րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դոն Պիպոն ազատ է արձակվել

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և Արթուր Ասատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվել է գրավով։

Մայրաքաղաքում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. Փաստ

Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքա­ղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գոր­ծում 4, 11, 16, 17, 19, , 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթու­ղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրուսվտոբուսային երթուղիները: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի