13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տղերք, ձեր մոտ ամեն ինչ նորմալա՞

Քանի որ արդեն մերժումները հայտարարվելա, ուզում եմ ասեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին վաղը Հանրապետության հրապարակ հրավիրելը նույն չափ թիթիզություն է, ինչքան էն, որ Հանրապետության հրապարակի մեջտեղը օրվա պիկ ժամին, արևի ու շուխուրի մեջ մամուլի ասուլիս հրավիրելը, որպեսզի տեղեկացնել այն մասին, որ մի ժամ սելֆիի ժամա լինելու։

Տղերք, ձեր մոտ ամեն ինչ նորմալա՞։ Ինչ Սերժ Սարգսյան, ինչ Քոչարյան, ինչ հրավերք, մի հատ կողմնորոշվեք։ Հիմա իրանք ազգի դավաճան են, թե Անկախության տոնին հրավիրելու արժանի մարդիկ։

Դուք հաստատ գիժ չե՞ք /խոսքս էս որոշումը Նիկոլին խորհուրդ տվողների մասինա/, մենակ աննորմալը կարա խորհուրդ տա Անկախության տոնին պատվավոր հրավիրել մարդկանց, որոնց՝ հրավերքից 6 ժամ առաջ տո էլ քաղաքական դիակ, էլ գող էլ ավազակ՞ էլ սահմանդրություն խախտող։

Տղերք, դուք հաստատ ոչ մի առողջական պռոբլեմներ չունեք՞։

Հեսա դեմս կդնեն ու գրեն՝ Նախագահ են եղել, բա ո՞նց չհրավիրենք, հարգանքա չէ ու ստեղ հարցա գալիս՝ տղերք լավ չե՞ ք դուք հարգում եք, երբ ձեզ պետքա ու երբ ձեզ փիառվելու առիթա՞: Թե շաբաթվա կենտ օրերին հարգում եք, զույգ օրերին քֆրտում՞ Կիրակի էլ՝ օտդըխա։
Տղերք դուք հրավիրում եք որպես պատվավոր հյուր մարդկանց, որոնց ձեր շեֆը սաղ օրը ինչ ասես ասումա…

Հիմա հարց՝ ձեր շեֆը պաշտոնապես ու տգեղ վիրավորումա մարդկանց, ովքեր բարձր տոնի պատվավոր հրավիրյալնե՞ ր են: Այսինքն՝ կամ շեֆը հարգելու ձև չգիտի, կամ դուք աննորմալ եք։ Ընտրեք։
Սիրում եմ բոլորիդ։

 

 Անկախ Հայաստան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ