23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2018

Կոչում զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝  հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: 

Վեհափառի ուղերձը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը անկախության տոնի առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի […]

Օդերեւութաբանների կանխատեսումները

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում […]

Այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռ. Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, ընթացող գործընթացները և ընթացիկ իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են: Այն, ինչ […]

Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ

Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարահության եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։ Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։ Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, […]

Փաշինյանը շտապեց, ԱԺ-ն ցրելու երեք տարբերակ

Երբ երկրի ղեկավարը մարդկանց սև ու սպիտակի է բաժանում, ասում է, թե 12 ուժեր ներկայացնող Երևանի ավագանու ընտրությունները «հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են», որտեղ «ժողովրդի» միակ ուժը «իր քայլը» դաշիքն է, իսկ մյուս 11 ուժերը հակահեղափոխականներ են, հռչակում է ազգի դավաճաններ ու դիակներ նախկին նախագահներին, ուզում է ինչ որ «վատ» մարդկանց ասֆալտին փռել ու պատերին […]

Որն է իրական ազատությունը

«Մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության», գրում է առաքյալը (Հռ 6:18): Հարյուրամյակներ անց Տերը մեր ազգին պետականություն ու անկախություն շնորհեց: Ամեն ազգ չունի այս շնորհը: Դրա համար մենք այն պետք է փայփայենք: Բայց իրական ազատությունը կրքերից ազատությունն է, երբ մարդն ազատ է կախվածություններից: Մենք պետք է միշտ պայքարենք չար կրքերի դեմ մինչ որ հաղթենք Տիրոջ օգնությամբ: Հեևաբար […]

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը… Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար […]

Տիկին Զոհրաբյանը խեղաթյուրում է մի կարևոր փաստ. Լենա Նազարյան

Աժ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի