Վեհափառի ուղերձը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը անկախության տոնի առթիվ.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:
Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր քաջալերանք են մեզ՝ հայրենիքով միասնական և համերաշխ ոգով իրագործելու մեր բոլոր իղձերը, արիությամբ դիմագրավելու ներկա մարտահրավերները և նվիրումով ու սիրով շենացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը:
Այս տեսլականով մաղթում ենք մեր ժողովրդին հայրենյաց սիրո նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ ու պատասխանատվություն և նոր հաղթանակներ:
Աղոթք ենք բարձրացնում երկինք, որ Տերը Ամենախնամ Իր Սուրբ Աջի ներքո խաղաղության մեջ պահպանի հայրենի մեր երկիրը, հավատքով զորացյալ ու շնորհով լեցուն պահի մեր ժողովրդին’ մարմնավորելու ազգային զարթոնքի իր բոլոր իղձերն ու տեսիլքները:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և խաղաղությունը թող լինեն մեզ հետ և բոլորի. ամեն»:
2 0