26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2018

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի […]

Ինչպես է Աստծո շնորհը գործում մեր կյանքում

Երբ Փարսեցին դատում էր Մաքսավորին, նա երևի ճիշտ էր դատում (Ղկ. 18:9-14): Բայց արի ու տես, որ զղջացող Մաքսավորն էր, որ արդարացած գնաց տուն, այլ ոչ թե ճիշտ դատող փարիսեցին: Շատ հաճախ մեզ թվում է, թե ճիշտ ենք դատում: Բայց ժողովուրդ ջան, դատելով մենք չենք արդարանում, այլ զղջալով՝ սեփական մեղքերի համար զղջալով: Այդպես է լույսն […]

Երթը կմեկնարկի այնտեղից, որտեղ առևանգեցին Փաշինյանին

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ դեպի Հանրապետության հրապարակ երթով շարժվելու է Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկից: «Այսօր ժամը 17:30-17:40 –ին կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ: Դա այն տեղն է, որտեղ 2018թ ապրիլի 21-ին  ինձ առեւանգեցին ԱԱԾ  եւ ոստիկանության աշխատակիցները, եւ ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն […]

Իսկ այս ժողովրդին, հասարակությանը ո՞վ պետք է կերակրի. Վարդան Բոստանջյան

«Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցի  «տնտեսական մասով» գնահատականներին: -Պարո՛ն Բոստանջյան, այսօրվա հանրահավաքին՝ իր 100 օրվա կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նաև իր տնտեսական քաղաքականությանը, ինչպե՞ս կարող եք այն գնահատել: Նաև  […]

Հայտնի է՝ երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի […]

Իշխանության ներկայացուցիչները երգիչներ չեն, որ ժողովուրդը լսի, ծափ տա կամ չտա. Ա. Թովմասյան

Պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը գրում է.  «Իշխանության ներկայացուցիչները երգիչներ չեն, որ ժողովուրդը լսի, ծափ տա կամ չտա՝ քաղաքական գործունեությունը բավականին լուրջ գործունեություն է: Ժողովուրդը գոհ կլինի, երբ կարողանա իր կենսամակարդակը բարձրացնել. իրենք գոհ չեն, ժողովուրդը ոնց գոհ կլինի: Օրինակ, եթե ինձ հարցնեք՝ ես երջանի՞կ եմ, ես պիտի պատասխանեմ՝ երջանիկ է այն մարդը, ով […]

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար. Ա. Ազարյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել: Այս մասին Pastinfo.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարտի 1»-ի գործերով […]

Փոփոխություններ էլ տեսանք. Էլթոն Ջոնի հետ`չգիտեմ կի՞նն էր, թե՞ ամուսինը. Է. Շարմազանով

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին: Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնեց Էդուարդ Շարմազանովը:  […]

Փողոցային ժողովրդավարությունը թրքություն է. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նոր կառավարության առաջին հարյուր օրը չի ցանկանում գնահատել , նա առաջարկում է սպասել հանրահավաքին. «Թող սկզբից կառավարությունն իրեն գնահատի, հետո նոր մենք»,-«Հենարան» մամուլի ակումբում  լրագրողներին ասաց նա: Քաղաքագետը նշում է, որ անձամբ միշտ դեմ է «փողոցային ժողովրդավարությանը». «Դա նշանակում է, որ երկիրը զարգացած չէ, ամեն ինչ հիշեցնում է թուրքական այսպես ասած՝ մայդանները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի