Իշխանության ներկայացուցիչները երգիչներ չեն, որ ժողովուրդը լսի, ծափ տա կամ չտա. Ա. Թովմասյան

Պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը գրում է.
«Իշխանության ներկայացուցիչները երգիչներ չեն, որ ժողովուրդը լսի, ծափ տա կամ չտա՝ քաղաքական գործունեությունը բավականին լուրջ գործունեություն է: Ժողովուրդը գոհ կլինի, երբ կարողանա իր կենսամակարդակը բարձրացնել. իրենք գոհ չեն, ժողովուրդը ոնց գոհ կլինի: Օրինակ, եթե ինձ հարցնեք՝ ես երջանի՞կ եմ, ես պիտի պատասխանեմ՝ երջանիկ է այն մարդը, ով երջանիկների մեջ է ապրում, իսկ ժողովուրդը երջանիկները չեն, որ գոհ լինեն, և հետո այնպես չի, որ ժողովուրդը պարտավոր է որևէ քաղաքական ուժի սիրահարվել, գոհ լինել կամ չլինել: Ժողովուրդը նայում է, թե որ քաղաքական ուժի հետ անհրաժեշտաբար կիսի իր առաջ գնալու ճանապարհը: