29 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայտնի է՝ երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ