19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2018

Անարդար աշխարհ

Մեկը չհարցրեց՝ կարողա Մկոյին էի ուզում քաղաքապետ, կամ Յոժին: Անարդար աշխարհ, ֆեյսբուքյան հանրագրում այսպիսի գրառում է արել Անուշ Սեդրակյանը՝ թերեւս արձագանքելով տեղեկությանը, թե նոր իշխանության Երեւանի քաղաքապետի թեկնածուն «Կարգին Հայկոն» է՝ Հայկ Մարությանը: Հիշեցնենք, վերջինս նախօրեին անդամագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոևած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 

«Վայ»-ը եկել, տարել է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է իր մտահոգություններով.  Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց […]

Սա նշանակում է մանրադրամի վերածել հեղափոխության արժեքները

Հրապարակ թերթի հետ կապված այս արշավը սխալ, վատ, չափազանց վատ գործողություն է… Սիրո ու հանդուրժողականության Հայաստանում անցանկալի կարծիք լսելը դարձել է մղձավանջ, անհնարին մի բան… Օգտագործելով իշխանության նկատմամբ բարձր վստահությունը՝ փորձել հաշվեհարդար տեսնել անցանկալի լրատվամիջոցների նկատմամբ, պարոնայք, առնվազն նշանակում է մանրադրամի վերածել հեղափոխության արժեքները … Եվ հիշեք, պետական այրեր կամ ձեզ այդպիսի ձև տված պարմանիներ […]

Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել

Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և արտասվող երեխա: «Երբեմն պատկերը խոսում է ամենի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»,- գրել է Թանկյանը լուսանկարին ուղեկցող հաղորդագրությունում: Time ամսագրի […]

Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի վերջին շաբաթում

Հանրապետության հյուսիսային շրջաններում հունիսի 25-ին, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Ըստ օդերևութաբանների` հունիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր` […]

Եթե ուզում եք հանգիստ ապրել, սովորեք դա անել

Հանգստությունը խոնարհության ու հեզության մեջ է: Ով հանգիստ կյանք է ուզում, թող սովորի հեզություն ու խոնարհություն: Տեր Հիսուսը հստակ ասաց. «սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք» (Մտ 11:29):  Արմեն Հարեյան  

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Համո Սահյան փ. 26-102 սեփական տները, Վ.Փափազյան փողոցի վերջնամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 25փ. 11-29; 35փ. 1-13 սեփական տները, Վ.Դավթյան փ. 2-10 սեփական տները, Բաբայան փ. 36, 38 շենքերը […]

Դուք ատում եք Երեւանը, այ անկուշտներ

 ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը քանդելու ու բետոնապատելու վերաբերյալ: «Ո՞վ, ասենք, ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը Մոսկովյան 28 հասցե։ Դուք Երևանը ատում եք, բավական է բավական, այ անկուշտներ»,-գրել է նա:

Թուրքիայի խորհրդարանում 2 հայ պատգամավոր կլինի

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի