24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2018

Փրկեք ձեր երեխաներին սեքս սիմվոլ դառնալուց

Մեր երեխաները զրկվում են մանկությունից: Նրանց հիմնական նպատակը դառնում է պոպ մշակույթի ստեղծած կերպարին հետևելը: Փոքր աղջիկները սեքսուալացվում են հասարակության կողմից ու սա արվում է երաժշտական ինդուստրիայի, բարբիների ու վիդեո խաղերի ազդեցությամբ: Փոքր տղաներն էլ չեն կարողանում խուսափել սուպեր-սեքսուալացված հասարակության ազդեցությունից ու կորցնում են մանկական անկեղծությունը: Ծնողները ոչինչ չեն կարողանում անել, կամ էլ չեն ուզում: […]

Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների գործով: Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:  

Կրակոցներ գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։ Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու:  Ոստիկանության Նոր Նորքի քրեական […]

Ասում են ձեր ժամանակը անցել է, ինչպե՞ս կարող է զինվորի ժամանակը անցնել

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով, Մանվել Գրիգորյանի արարքը դատապարտելի երևույթ է, բայց ավելի լուրջ երևույթներ էլ կան, որոնք չպետք է աչքաթող անել: Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ինձ թվում է մենք կամաց-կամաց սկսել ենք հալածել մեր ազատամարտիկներին: Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց մի մոռացեք, որ մենք պատերազմի մեջ ենք […]

Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. Պաշտպան

Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը:  Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ: Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածով: Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա […]

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը հրապարակել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ժամը 21:00-ի դրությամբ: Թուրքիայի նախագահական ընտրություններ Ժամը 21:00-ի դրությամբ: Ռեջեփ Թայիփ Էրդողան – 56.0% Մուհարրեմ Ինջե – 28.9% Մերալ Աքշեներ – 7.4% Սելահաթթին Դեմիրթաշ – 6.5% Թեմել Քարամաօլլաղլու – 0,9% Դողու Փերինչեք – 0.2% Հաշվարկվել է 56.3 %: Թուրքիայի խորհրդարանի ընտրություններ. Ժամը […]

Եթե պաթոսախեղդ լոպազությունը դնենք մի կողմ, շատ վտանգավոր իրավիճակ է

Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված, համարժեք չենք պատրաստվում, գոնե հոգեբանորեն։ Մեր հարեւանությամբ 5-6 միլիոնանոց հասարակության հիմնական մեդիա թեման, ամեն շաբաթ, ամեն օր, հայերի ու Հայաստանի ոչնչացումն է, իսկ մեզ մոտ էդպես չէ։ Մեր դեպքում ժամանակ առ ժամանակ խոսքը գնում է համապատասխան պատասխանի մասին, բայց ոչ իրենց պես, ամեն օր խոսում […]

Չնեղանաք, պարոնայք ԵԿՄ-ականներ, բայց ոչ մի ուժի մի սատարեք

«Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք». ԵԿՄ հայտարարությանը պատասխանել է լրագրող Լիզա Ճաղարյանը, նշելով. չնեղանաք, պարոնայք ԵԿՄ-ականներ, բայց ոչ մի ուժի մի սատարեք, հա՞։ Սատարեք, կիսաքաղց, անտուն, մոռացված, պետության անտարբերությունից մինչեւ հոգու խորքը վիրավորված ազատամարտիկներին։ «Չի բացառվում այլ ուժի սատարենք»։ Շատ տարօրինակ կլիներ, որ շարունակեիք ՀՀԿ-ին սատարել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի