07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կրակոցներ գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։

Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու:  Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 6.00-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, Բագրևանդի փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 1993 թվականին ծնված Գ․ Գալստյանը իր մոտ եղած «ԲՌՈւՆՈ» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակով կրակոցներ է արձակել, իսկ 1989 թվականին ծնված Մ․ Դեմուրչյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նույն օրը առավոտյան, գիշերային ակումբի մոտից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Գ.Գալստյանը բերման է ենթարկվել, իսկ Մ.Դեմուրչյանը՝ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամը 20։30-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ատրճանակն առգրավվել է:  Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:  Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ