04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սա նշանակում է մանրադրամի վերածել հեղափոխության արժեքները

Հրապարակ թերթի հետ կապված այս արշավը սխալ, վատ, չափազանց վատ գործողություն է… Սիրո ու հանդուրժողականության Հայաստանում անցանկալի կարծիք լսելը դարձել է մղձավանջ, անհնարին մի բան… Օգտագործելով իշխանության նկատմամբ բարձր վստահությունը՝ փորձել հաշվեհարդար տեսնել անցանկալի լրատվամիջոցների նկատմամբ, պարոնայք, առնվազն նշանակում է մանրադրամի վերածել հեղափոխության արժեքները …

Եվ հիշեք, պետական այրեր կամ ձեզ այդպիսի ձև տված պարմանիներ ու պարմանուհիներ, որ դուք իշխանության ղեկին հայտնվել եք ոչ թե հասարակության կողմից ձեր նկատմամբ բարձր վստահության, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ անչափելի ատելության հետևանքով… Առաջինը հենց դուք պետք է դադարեցնեիք ու արգելեիք ատելության քարոզը մեր երկրում…

Եվ դադարեք պետությունը մերի ու ձերի վերածելուց, դադարեք մի կողմից արդարության մթնոլորտ հաստատել՝ ԱԱԾ-ում աղմկահարույց գործեր բացելով, մյուս կողմից արշավ կազմակերպել ձեզ ոչ ակնահաճո լրատվականների նկատմամբ…

Հ. Գ. – Ի դեպ, Հրապարակը իմ մասին ժամանակին վատ, շատ վատ հոդված է տպել… Ու լավ է արել… Ոչ մի կերպ չեմ անդրադարձել, չեմ նեղացել… Ազատ մամուլ ունենալու հետևանքներից մեկը այն է, որ մի օր էլ դու կարող ես հայտնվել թիրախում…

Վարուժան Բաբաջանյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ