21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել

Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և արտասվող երեխա:

«Երբեմն պատկերը խոսում է ամենի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»,- գրել է Թանկյանը լուսանկարին ուղեկցող հաղորդագրությունում:

Time ամսագրի շապիկին պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նայում է Հոնդուրասից աղջնակի, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատման ժամանակ: Թրամփի նախագահության օրոք սահմանված նոր միգրացիոն կանոններով ամերիկյան սահմանն անօրինական ճանապարհով հատող ներգաղթյալների երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից:

Անցած չորեքշաբթի, սակայն, նախագահ Դոնալդ Թրամփը, ենթարկվելով հանրային ճնշումների, հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է չբաժանել անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործող ընտանիքների անդամներին:

Հրամանագրով նախատեսվում է շարունակել ապօրինի սահմանը հատող ներգաղթյալների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը, սակայն ծնողներին ու երեխաներին միասին ձերբակալել՝ նրանց բաժանելու փոխարեն:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ