25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2018

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի  11-13-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Հունիսի  11-13-ի […]

Մի կաշառակեր էլ /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել: Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել […]

Նոր նշանակում նախագահ Արմեն Սարգսյանի կողմից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի […]

«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ իր կազմում ձևավորվում է ծնելիության բարձրացման ստորաբաժանում»

ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կռավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ Վարչապետը հույս է հայտնել, որ չորս երեխա ունենալու երևույթը տարածված կդառնա Հայաստանում… …ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ իր կազմում ձևավորվում է ծնելիության բարձրացման ստորաբաժանում, որն անմիջականորեն կապահովի Վարչապետի հայտնած հույսի իրականացումը… …«համոզված ենք, նախկին իշխանությունների օրոք մանկածնության բեռը բացառապես կանանց վրա դնելու […]

Ողբերգական դեպք. վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից Հ. […]

Նիկոլից հետո

Վերլուծելով թավշյա հեղափոխությունից հետո մեր Հանրապետությունում առկա իրողությունները, փաստելով, որ Երկրապահը շարունակելու է հավատարիմ մնալ ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հռչակած արժեքներին, անդրադառնալով նաեւ վերջին օրերին մի քանի լրատվամիջոցով շրջանառվող ասեկոսեներին, որոնցով ինչ-ինչ կասկածելի անձինք փորձում են միջամտել ԵԿՄ բնականոն գործունեությանը՝ ԵԿՄ վարչության նախագահության ընդլայնված նիստը (մասնակցությամբ մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ներկայացուցիչների) անհրաժեշտ […]

Բացահայտել են գյուղի դպրոցի տնօրենի չարաշահումները /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:  Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված