24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2018

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ հարուցվել

Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա մասնավորապես գրել է. «Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական […]

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 143 մլրդ 56.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն  դրամ, իսկ բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 16 մլրդ 648 […]

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը  հաստատել են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

Ֆաշիզմ, բարոյականության ճգնաժամ…

 «Ամեն օր ԶԼՄ-ներով լսում ենք՝  Սիրիայում 10 հազար մարդ մեռավ։ Սա արդեն սովորական է դարձել, այլեւս չի ազդում մարդյանց վրա, մինչդեռ ճգնաժամերը վերաբերվում են իրական մարդկանց: Նրանք մեռնում են իրենց երեխաների, տատիկների հետ՝ սայլակին նստած», – Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի  նախկին արտգործանախարար Բեռնար Քուշները: Նրա խոսքով, այսօր  Եվրոպայում ոչ միայն նացիոնալիզմ […]

Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից

Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: «Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա»,- ասել է: Հարցին, թե Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել […]

Շիրակի մարզում ամփոփվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով: Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից,  1 […]

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի