20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2018

Հրաժարական

Արման Սահակյանը հրաժարվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:  Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ […]

«Փաշինյանը կփորձի բացատրել Պուտինին այն, ինչ-որ բացատրում էր հրապարակներում»

«Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից ոչ մի այլ քայլ չէի կարող սպասել, սակայն այսպիսի խելամիտ Ռուսաստան վաղուց չէի տեսել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի էր ՌԴ-ի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքները բավականին արագ կերպով: Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի դերակատարումը Ռուսաստանի համար միգուցե այնքան կարևոր չէ, […]

Հնարավոր է, որ վարչապետը հետագայում էլ անհրաժեշտության դեպքում ճնշի ՀՀԿ-ին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անհնար է համարում, որ վարչապետ լինի ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն ու գնա իր սեփական որոշումներն ընդունելու ճանապարհով: Ըստ նրա` ՀՀԿ-ին կնճշեն, որպեսզի կատարի Փաշինյանի մյուս պահանջները, անհրաժեշտության դեպքում Փաշինյանը նորից կարող է մարդկանց կոչ անել դուրս գալ փողոց: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ: Ըստ քաղաքագետի` արտահերթ […]

Աստված մեզ «կույս» է անվանում, երբ վերադառնում ենք հերթական պոռնկությունից՝ մարմնով և հոգով և սրտով

« Բայց, ապա, կա տակավին մի ա՛յլ բան ևս, որը թերևս ամենագեղեցիկն է։ Սուրբ Հոգին, որ Սերն է, ի զորու է տեսնելու մեզ սուրբ, անբիծ, գեղեցիկ, նույնիսկ եթե հագնված ենք սրիկաների ու շնացողների նման։ Աստծո ներումը, երբ հպվում է մեզ, թափանցիկ է դարձնում Զակքեոս մաքսավորին, և անարատ՝ Մագդաղենացուն, մեղավոր կնոջը։ Կարծես թե չարը չի կարողացել […]

«Սասնա ծռերի» դատը չկայացավ անհայտ պատճառներով

Այսօր՝ մայիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  պետք է կայանար Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը, որ անհայտ պատճառներով հետաձգվեց: «Սասնա ծռեր»-ի անդամները դատարան չեն ներկայացվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հույս ունի, որ իր պաշտպանյալը այսօր ազատության մեջ […]

Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է չափազանց վտանգավոր իրավիճակից դուրս գալու ուղին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում ներկայացրել է իր մեկնաբանությունը ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ. «Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական […]

Վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է Արմեն Բաբայանի դիմումի մեջ։    

Որտեղ կհանգրվանի Վիգեն Սարգսյանը. Ժամանակ

Պաշտպանության Նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի՝ մայիսի 9-ի մամուլի ասուլի­սի ընթացքում հնչած ամենաբազմազան հարցերի շարքում բացակայել է թերեւս կարեւորներից մե­կը՝ նրա հետագա կուսակցական դերակատարումը եւ ընդհանրա­պես պատկերացումներն այն քաղաքական ուժի կամ թիմի հետա­գայի մասին, որ ներկայացնում է Սարգսյանը: Առավել եւս, որ ասուլիսի ընթացքում խոսելով թե’ տեղի ունեցած կամ ունեցող իշխանափոխության, թե’ ՀՀԿ հե­տագա դիրքավորման մասին, թե’ […]

Փաշինյանին աջակցած ուժերը նրա գեղեցիկ աչքերի, պայուսակի համար չմիացան. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ ՀՀԿ-ն արդեն շատ լավ հասկանում է, որ իշխանությունն անցնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: <<Սակայն հիմա ՀՀԿ-ն պայքարում է այն հարցի համար, թե արդյոք կկարողանան պահպանել իրենք իրենց, կուսակցությունը միասնական պահպանել, թե ոչ, որպեսզի հետո էլ գոյություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի