25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը կփորձի բացատրել Պուտինին այն, ինչ-որ բացատրում էր հրապարակներում»

«Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից ոչ մի այլ քայլ չէի կարող սպասել, սակայն այսպիսի խելամիտ Ռուսաստան վաղուց չէի տեսել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի էր ՌԴ-ի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքները բավականին արագ կերպով:

Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի դերակատարումը Ռուսաստանի համար միգուցե այնքան կարևոր չէ, որքան Ուկրաինայի, սակայն ամեն դեպքում Հայաստանն էլ դաշնակից երկիր է:

Henaran.am-ի հարցին, թե ինչ սպասել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումից, Ա. Իսկանդարյանը պատասխանեց. «Սովորական հանդիպում չի լինելու, առաջին հանդիպումն է, և ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը կփորձի բացատրել պարոն Պուտինին այն, ինչ-որ բացատրում էր հրապարակներում ու հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե անձնապես որքան կհավանեն միմյանց այդքան էլ խելամիտ չի, դա կարևոր չէ, խոսքը անձնականի մասին չէ:

Դա կլինի փորձ հասկանալ, թե ինչպես պետք է Հայաստանը տանի իր արտաքին քաղաքականությունն այսուհետև: Կարծում եմ, որ 99 տոկոսը հրապարակային չի ներկայացվի, բայց ես հասկանում եմ, որ խոսվելու է ՌԴ-ի ազդեցությունների մասին Հայաստանում՝ Ղարաբաղի հարց, գազ, ներդրումներ, զենքի մատակարարում, և պարոն Փաշինյանից ոչ ադեկվատ ու ոչ տրամաբանական գործողություններ սպասել պետք չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ