25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հնարավոր է, որ վարչապետը հետագայում էլ անհրաժեշտության դեպքում ճնշի ՀՀԿ-ին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անհնար է համարում, որ վարչապետ լինի ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն ու գնա իր սեփական որոշումներն ընդունելու ճանապարհով: Ըստ նրա` ՀՀԿ-ին կնճշեն, որպեսզի կատարի Փաշինյանի մյուս պահանջները, անհրաժեշտության դեպքում Փաշինյանը նորից կարող է մարդկանց կոչ անել դուրս գալ փողոց: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ:

Ըստ քաղաքագետի` արտահերթ ընտրություններն էլ սուղ ժամկետներում չի լինի, դեռ ամիսներ կացնեն: Henaran.am-ի հարցին, թե ինչ վիճակում են հիմա կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, <<Ժառանգությունը>>,  որոնք ևս հայտարարում են, որ մսնակցելու են արտահերթ ընտրություններին, Իսկանդարյանը պատասխանեց. <<Կուսակցական համակարգը խեղված է հիմա, ՀՀԿ-ն եթե մնա, նրանք այս տեսքով չեն մնա, ինչպիսին, որ կան հիմա: <<Ելքում>> փորձում են պահպանել դաշինքը, սակայն դժվար է ասել` կմնա, թե ոչ, <<Քաղաքացիական պայմանագիրը>> կարող է առանձին գնալ ընտրությունների, նրանք կփորձեն զգալի տեղ ունենալ խորհրդարանում:

ՀԱԿ-ի ու <<Ժառանգություն>> կուսակցության վերաբերյալ կարող եմ ասել, որ շարժման ալիքը Փաշինյանն անձնավորեց իր վրա, նա միասնական անհատ էր, կերպար, ով արեց այս ամբողջը, մենք տեսանք, որ ընդդիմադիրները ամբողջովին մաքրվեցին, անհետացան, և եթե նրանք գալիս էին այնտեղ, նրանց կամ դուրս էին անում, կամ էլ տասը քայլ հետ էին լինում, վերջնականապես ընդդիմությունը հենց այդ ժամանակ մահացավ, նկատի ունեմ մյուս ընդդիմադիրներին: Ինչքան և ինչպես կարող են մասնակցել, չգիտեմ, բայց դժվար կլինի նրանց համար>>,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ