24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2018

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր գործառույ­թը Ֆեյսբուքով «լայվ» մտնելը չէ. Հրապարակ

Գարունը նոր կյանքի, նոր նա­խաձեռնությունների, ծառ ու ծաղկի, զարթոնքի ամիս է, եւ պատահական չէր, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հա­մընկան հենց այս շրջանի հետ՝ իրենց հետ բերելով հույս, հավատ, մեզանում այնքան պակասող լա­վատեսություն: Երգով-պարով, ծափ ու ծիծաղով մենք իշխանություն փոխեցինք: Մոտ մեկ ամիս մոռա­ցանք մեր տաքուկ անկողինների ու տների, մեր ամենօրյա պարտականությունների ու […]

ՀՀ ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու մասին

Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

Հետևանքները լինելու են բավականին տխուր, եթե ոչ ողբերգական. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ: «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, կարծես թե պատրաստ է գնալ կոալիցիայի: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքը ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆելներ: Դաշինքի ներկայացուցիչները վստահ են, որ իշխանության ներսում […]

Ձեռքսեղմում, մի քանի նախադասության փոխանակում

« Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին տարիներին հիմնված էին սիրաշահելու և նույնիսկ քծնանքի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ նոր կառավարության և մասնավորապես վարչապետ Փաշինյանի առաքելությունն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի  պատշաճ ձևով ներկայացնելը Հայաստանի շահերը նույնիսկ այն կազմակերպություններում, որտեղ մենք արդեն անդամ […]

ԱՄՆ-ից եւ ԵՄ երկրներից հայերին կարտաքսեն. Ժամանակ

Թերթի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝  Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրու­թյունից հետո ԱԱՆ-ում եւ Եվրամիության երկրներում դա­դարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը: Նման գործերը միանգամից մերժվում են, քանի որ համարվում է, որ Հայաստանը այլեւս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապա­հովում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքնե­րի եւ ազատությունների պաշտպանությունը: Քանի որ քա­ղաքական ապաստանի հիմքեր չկան, […]

Եթե Փաշինյանը հասնի դրան, ապա կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ. 168 Ժամ

Թերթը հարցազրույց է ներկայացրել քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ – Պարոն Դվորնիկով, Հայաստանում փոխվել է իշխանությունը, վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Այս վտփոխությունն ինչպե՞ս կանդ­րադառնա Դարաբաղյան հակամարտության լուծ­ման վրա:  -Երկար ժամանակ հայկական կողմից բանակ­ցողը եղել է Սերժ Սարգսյանը: Այժմ բանակցային սեղանի մոտ նստելու է մեկ այլ անձնավորու­թյուն: Սա նշանակում է, որ […]

Արդարության վենդետա պիտի լինի

Անցած օրը Նիկոլը հայտարարեց. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու»: Դե, սա հասկանալի է, մենք վայրենի չենք, արյան վրեժով պետություն չեն կերտում: Բայց եթե ատելության մթնոլորտի էջը փակվում է, պիտի բացվի արդարության էջը, որն իր հերթին պիտի ենթադրի արդարադատության մթնոլորտի հաստատումը: Իսկ սա գոնե ինձ համար նշանակում է, որ բոլոր հանցագործները, թալանչիները, […]

Սեֆիլյանը, Սաֆարյանը կարող են ազատ արձակվել/տեսանյութ/

«Սեֆիլյանի գործով կոնկրետ որոշում է կայացվել և նշանակվել է դատարանի կազմը: Երեք դատավորներ շուտով որոշում կկայացնեն և պարտավոր են որոշում կայացնել Սեֆիլյանի, Սաֆարյանի մասով գոնե ստորագրությամբ չհեռանալու որոշում կայացնել»,-երեկ` երեկոյան Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով «Արմավիր» ՔԿՀ- էր եկել հանդիպելու իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հայրապետյանը նշեց, որ Կարո Եղնուկյանն […]

Նոր սպառնալիք

Մինչ մենք մեզ համար հեղափոխություն ենք անում ու վարչապետ ընտրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից աշխարհը խառնեց իրար այս անգամ արդեն մեր սահմանին: Չսպասելով մայիսի 12-ին` նա հայտարարեց 2015-ին Իրանի հետ վեցնյակի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի