26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված մեզ «կույս» է անվանում, երբ վերադառնում ենք հերթական պոռնկությունից՝ մարմնով և հոգով և սրտով

« Բայց, ապա, կա տակավին մի ա՛յլ բան ևս, որը թերևս ամենագեղեցիկն է։ Սուրբ Հոգին, որ Սերն է, ի զորու է տեսնելու մեզ սուրբ, անբիծ, գեղեցիկ, նույնիսկ եթե հագնված ենք սրիկաների ու շնացողների նման։ Աստծո ներումը, երբ հպվում է մեզ, թափանցիկ է դարձնում Զակքեոս մաքսավորին, և անարատ՝ Մագդաղենացուն, մեղավոր կնոջը։ Կարծես թե չարը չի կարողացել հասնել մարդու մետաֆիզիկական խորքերին։

Կարծես թե Սերը չի թողել, որ նեխի Սիրուց հեռացած հոգին։ «Ես քո մեղքերը նետել եմ թիկունքիս ետևը», ասում է Աստված մեզնից յուրաքանչյուրին, և շարունակում է. «Սիրել եմ քեզ հավիտենական սիրով, դրա համար էլ քո համար վերապահել եմ իմ բարությունը։ Կրկին վերակառուցելու եմ քեզ և դու վերակառուցվելու ես, ո՜վ կույս Իսրայել” (Երմ 31, 3-4)։

Ահա՛, մեզ «կույս» է անվանում, նաև երբ վերադառնում ենք հերթական պոռնկությունից՝ մարմնով և հոգով և սրտով։ Այս բանի մեջ Աստված իսկապես Աստված է, այսինքն՝ Միակը, որ ի զորու է «նորոգելու ամեն ինչ»։ Որովհետև ինձ չի հետաքրքրում այն, որ Նա կարող է նորոգել երկինքներն ու երկիրը, շատ ավելի անհրաժեշտ է, որ Նա «նորոգի» մեր սրտերը։ Իսկ սա Քրիստոսի գործն է։ Եվ սա Եկեղեցու աստվածային գործն է։ Մի՞թե դուք ցանկանում եք խոչընդոտել «սրտերի նորոգության» այս աշխատանքին, ինչ որ մեկին դուրս վռնդելով Աստծո Ժողովրդի հավաքից։ Կամ մի՞թե ցանկանում եք դուք, մի ա՛յլ, ավելի ապահով վայր փնտրելով ենթարկվել Հոգին կորցնելու վտանգին »։

Եղբայր Քառլո Քառռետտո (1910-1988)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ