03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռերի» դատը չկայացավ անհայտ պատճառներով

Այսօր՝ մայիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  պետք է կայանար Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը, որ անհայտ պատճառներով հետաձգվեց: «Սասնա ծռեր»-ի անդամները դատարան չեն ներկայացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հույս ունի, որ իր պաշտպանյալը այսօր ազատության մեջ կլինի:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ