13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2018

Սպանություն Երեւանում

Foto QK (1)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը: 2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների և ստորին վերջույթների […]

«Գրանդ Հոլդինգ»-ը հրաժարվում է. հայտարարություն

111520125116

«Գրանդ Հոլդինգ»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, պարզաբանելով պատգամավորներ Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատճառը: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի […]

Երկրաշարժ

2604382

Ս.թ. մայիսի 3-ից մինչև 9-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից երեքը գտնվում է Հայաստանի տարածքում. մայիսի 5-ին, ժամը 06:55-ին, M=2.0, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Զովունի գյուղում: մայիսի 7-ին, ժամը 03:22-ին, M=1.2, Հայաստան-Վրաստան սահմանային […]

Պահանջում են Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից

սասնա-ծռեր

Ի սկզբանե աջակցելով ու գործակցելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման հետ՝  Հայաստանում և Սփյուռքում , ( որի ծիլերը դրվել էին «Սասնա Ծռերի» կողմից ), «Հայկական վերածնունդ»  սփյուռքյան  կազմակերպությունն  իր բոլոր  մասնաճյուղերով ,  ողջունելով  հանդերձ  մի քանի օր  առաջ Անդրեաս  Ղուկասյանի  կալանքի  չեղյալ հայտարարելը,  ափսոսանք է հայտնում , որ «Սասնա Ծռերի» մի խմբի դատավարությունն անբացատրելի պատճառով հետաձգվել է այսօր : Մեզ համար անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում՝ թեկուզ անգամ մեկ օր ավելի: Մենք ըմբռնում ենք, որ քաղբանտարկյալների ազատման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, այսինքն դատարանների և դատախազության որոշումներով, այլ ոչ թե  ինչպես  նախկինում վերևից իջեցված քաղաքական հրահանգներով:  Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ դատական նիստերը կայանան:  Մենք Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից ակնկալում ենք դատարաններին դնել իրենց պատասխանատվությունների առջև, ապահովել դատական նիստերի կայացումը և դրանով  իրականացնել Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնելու իրենց խոստումն ու հավատամքը:   Փարիզ 10/05/2018 Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝ Շանթ Ոսկերիչեան

Նոր հնարավորություն ՔԿՀ-ներում

2233

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած և ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված  «Հայաստանի […]

ԿԳՆ-ն հաստատել է քննությունների ժամանակացույցը

1504627561-1186

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018  ուսումնական տարվա   գիտելիքների ստուգման,  պետական ավարտական  քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ  դասարաններում  անցկացվում են  համապատասխանաբար`  գիտելիքների ստուգում և  պետական ավարտական  քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են  պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը: Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը. 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-06.06.2018թ «Մաթեմատիկա» /գրավոր/- 13.06.2018թ. «Հայոց պատմություն» /գրավոր/-20.06.2018թ. «Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք):  9-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-04.06.2018թ. «Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ. «Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ. «Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-14.06.2018թ. «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ. «Հայոց պատմություն» /բանավոր/-21.06.2018թ. «Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                    4-րդ դասարան «Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ. «Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:   Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: […]

Էս անգամ աբսոլյուտ կվերածվենք դիկտատորական երկրի

305_b

Հա, ես վստահ եմ, որ պայմանական վաղը ապրելու եմ ավելի բարեկեցիկ Հայաստանում: Ու հնարավոր ա շատ ավելի շուտով, քան պատկերացնում եմ: Բայց եթե Նիկոլն ինձ վաղը կանչի ու ասի՝ էդ թալանչի բանկերին ունեցած վարկերդ ջրում եմ, այ էս անբարոյական մարդուց իր բիզնեսը վերցնում եմ, տամ քո պես բարոյական մարդուն, այ քո պես բարոյական մարդու երեխեքն […]

Ո՞րն էր ՀՀԿ-ի գլխավոր սխալը (տեսանյութ)

taron2

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, թե որն էր ՀՀԿ-ականների ամենամեծ բացթողումը, որն էլ բերեց համաժողովրդական շարժման ու հեղափոխության: Ըստ նրա՝ ընտրությունների կեղծումը, ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստելը, անհրաժեշտ փոփոխություններ չկատարելը բավական էին, սակայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ անգամ իշխանության գալը, վարչապետ առաջադրվելը առիթ ու գլխավոր պատճառ հանդիսացավ: «Ես չեմ կարող դա […]

Ցուցարարները փակել են զինվորականների ճանապարհը եւ հրաժարվում են այն բացել

MHM0121935

Այսօր առավոտյան բողոքի ակցիա է կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է՝ «Քաղաքը մերժում է Տարոնին», «Դու մեզ քաղաքապետ(ք) չես» ու այլ պաստառներով ցուցարարներին միացել են ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Քիչ առաջ ցուցարարները փակեցին Արգիշտի փողոցը։ Ճանապարհը փակած ցուցարարներին զինվորականները խնդրեցին բացել ճանապարհը, որպեսզի գնան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված