Ցուցարարները փակել են զինվորականների ճանապարհը եւ հրաժարվում են այն բացել

Այսօր առավոտյան բողոքի ակցիա է կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է՝ «Քաղաքը մերժում է Տարոնին», «Դու մեզ քաղաքապետ(ք) չես» ու այլ պաստառներով ցուցարարներին միացել են ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Քիչ առաջ ցուցարարները փակեցին Արգիշտի փողոցը։ Ճանապարհը փակած ցուցարարներին զինվորականները խնդրեցին բացել ճանապարհը, որպեսզի գնան, հասնեն իրենց ծառայությանը, բայց ցուցարարները չեն բացում փողոցը։
Ցուցարարները, սակայն, մերժեցին : Նկատենք, որ ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում: