07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էս անգամ աբսոլյուտ կվերածվենք դիկտատորական երկրի

Հա, ես վստահ եմ, որ պայմանական վաղը ապրելու եմ ավելի բարեկեցիկ Հայաստանում: Ու հնարավոր ա շատ ավելի շուտով, քան պատկերացնում եմ:

Բայց եթե Նիկոլն ինձ վաղը կանչի ու ասի՝ էդ թալանչի բանկերին ունեցած վարկերդ ջրում եմ, այ էս անբարոյական մարդուց իր բիզնեսը վերցնում եմ, տամ քո պես բարոյական մարդուն, այ քո պես բարոյական մարդու երեխեքն էլ առանց քննության «Լույս» հիմնադրամով ուղարկում եմ Լոնդոն սովորելու, ես իրան չեմ հասկանա: Ոնց չեմ հասկանա, երբ հանուն հայ ժողովրդի բարգավաճման խաչակրաց արշավանք հայտարարի, փակի բոլոր հանքերը, ատոմակայանը, մի հրամանով, առանց դատարանի նստացնի բոլոր նրանց, ում համարել ենք թալանչ ու ազատի բոլոր նրանց, ում համարել ենք քաղբանտարկյալ:

Էս ամեն ինչի իմաստը կկորի, որովհետև էս անգամ աբսոլյուտ կվերածվենք դիկտատորական երկրի՝ մենք մեր ձեռքով մեր սիրելի վարչապետին աստիճանաբար վերածելով ատելի դիկտատորի: Ու ես անձամբ վստահ չեմ՝ արդյոք, օրինակ, Սեֆիլյանին ավելի շատ պետք ա ազատվել իրավիճակի փոփոխության պատճառո՞վ, թե՞ անաչառ դատավարության արդյունքում արդարացնել մարդկանց ու պատմության առջև (հավելում. քիչ առաջ կարդացի, որ Շանթը համաձայն չի վաղաժամկետ ազատմանը, արդարացում ա ուզում):

Նախկին սխալներն ուղղելու համար ժամանակ ա պետք, հնարավոր չէ մի հարվածով էնպես անել, որ իբր էդ սխալները երբեք չեն գործվել, ու չկան դրանց հետևանքները:

Հ.Գ. Հա ասում եմ՝ չգրեմ կամ գոնե քիչ գրեմ, չի ստացվում, կներեք:)

 

 Վահագն Թեւոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ