27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2018

Վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում. ԿԳՆ կոչը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է և նման դրսևորումները կարող […]

Փաշինյանն ասում է՝ դա նկատի չուներ

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվելու պարագայում մտադիր է հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Ընդդիմադիր գործչի խոսքով, ինքը տեղյակ է, որ նախօրեին հանդիպումը մի շարք մշակութային գործիչների հետ  որոշ հարցեր է առաջացրել։ «Հիմնականում արծարծվում է հետևյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։ […]

«Մայիսի 8-ին երկրորդ անգամ նույն սցենարը կրկնվելու դեպքում իրավիճակ է փոխվելու»

«Հասարակության մոտ իսկական ապստամբությունն այդ ժամանակ սկսվեց: Երբ Փաշինյանին հեռացրին, տասնյակ հազարավոր մարդիկ այդ ժամանակ դուրս եկան փողոց, և ոստիկանությունը որոշեց հանձնել հրապարակը: Հեղափոխությունն այդ ժամանակ եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանել Սարգսյանը: Խոսելով ներկա իրավիճակից՝ նա նշեց, որ չնայած, որ ՀՀԿ-ից խոստացել են, որ ապահովելու են վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին, սակայն հիմա Նիկոլ Փաշինյանը […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորք բժշկական կենտրոնի, Նորքի  այգիների, Ամառանոցային փողոցների,  Արմենակյան 1-ից-135 համարների և 1-ից-3 նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երկրաշարժ

Սույն թվականի մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.810 և արևելյան երկայնության 43.170 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից կազմում է 80-85 […]

Ո՞ւմ է խոստացել Փաշինյանը քաղաքապետի պաշտոնը

Մայիսի 7-ին նախատեսվում է հանրահավաք Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որտեղ տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ»: Henaran.am-ի աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնը […]

Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք ինչի առջեւ եք կանգնելու

Մարդիկ կան, էդ թվում ընկերներիս մեջ, որոնք էս ընթացքում այս կամ այն փուլից սկսած անվերապահորեն աջակցել են Նիկոլին, իսկ հիմա էլ գրում, թե բա հեսա Նիկոլը դառնա վարչապետ, մենք նորից ընդդիմություն ենք դառնալու, էս անգամ Նիկոլենց: Ա՛խ, թե կյանքն ու քաղաքականությունն այդքան հեշտ, լիներ, էդքան ֆորմալ կանոններով խաղ լիներ: Գուցե շատերդ մի քիչ նեղվեք կամ […]

Տեր Աստված, մաքրիր ու հարդարիր մեր սրտերը

Տեր Աստված, մաքրիր ու հարդարիր մեր սրտերը,  շաղկապիր միմյանց Քո սիրով: Աստծո և մարդկանց Միջնորդ, Բարերար` Հիսուս Քրիստոս, որ հաշտեցրիր Ամենակալ Հորը մեղավոր արարածներիս հետ և խաղաղություն ու փրկություն տվեցիր, աղաչում ենք Քեզ, երկնային խաղաղություն պարգևիր մեզ, որպեսզի բարկությանդ ալիքներից և մեղքերի նեղություններից հանգստացած` խաղաղությամբ և ուրախությամբ մեր կյանքն անցկացնենք: Շնորհ տուր մեզ` բարի և […]

ՇՊՀ ռեկտորատի կոչ- հորդորը

Արդեն տեղեկացրել էենք , որ Շիրակի պետական համալսարանի մոտ ուսանողները, նախկին ու ներկա որոշ դասախոսներակցիա են իրականացրել և պահանջել պահանջում էին  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նշենք, որ նա նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է: ՇՊՀ ռեկտորատը անդրադարձել է իրավիճակին և  կոչ- հորդոր տարածել. «Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված