25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մայիսի 8-ին երկրորդ անգամ նույն սցենարը կրկնվելու դեպքում իրավիճակ է փոխվելու»

«Հասարակության մոտ իսկական ապստամբությունն այդ ժամանակ սկսվեց: Երբ Փաշինյանին հեռացրին, տասնյակ հազարավոր մարդիկ այդ ժամանակ դուրս եկան փողոց, և ոստիկանությունը որոշեց հանձնել հրապարակը: Հեղափոխությունն այդ ժամանակ եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանել Սարգսյանը:

Խոսելով ներկա իրավիճակից՝ նա նշեց, որ չնայած, որ ՀՀԿ-ից խոստացել են, որ ապահովելու են վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին, սակայն հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նաև նուրբ ձևով աշխատել այս 55 պատգամավորի հետ՝ ի վերջո հասկանալու, թե նրանց ուզածն ինչ է, սակայն սա  շարժման ծրագրից դուրս չպետք է լինի։

«Շարժումը հստակ ներկայացրել է ծրագիրը, և այդ ծրագրում հստակ նախանշված է սեփականության պաշտպանության խնդիրը, բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը, և բազմաթիվ այլ դրույթներ են առաջարկված, և Նիկոլն էլ ասել է, որ ինչ-որ մեկից իր սեփականությունը, բիզնեսը չի խլելու, և կարծում եմ, որ այդ մարդկանց հետ հենց նման հարցերի շուրջ է պետք ռեալ խոսել, քննարկել, որ նրանց մոտ էլ մտավախությունները փարատվեն, և նրանք հասկանան, թե իրականում ինչ է պետք անել, ոնց է պետք քվեարկել, որովհետև հիմա նրանք անկյուն քշված վտանգավոր մարդիկ են»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մայիսի 8-ին երկրորդ անգամ նույն սցենարը կրկնվելու դեպքում իրավիճակ է փոխվելու, և ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվելու է, ինչը ՀՀԿ-ի համար նպատակահարմար չէ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ