03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեր Աստված, մաքրիր ու հարդարիր մեր սրտերը

Տեր Աստված, մաքրիր ու հարդարիր մեր սրտերը,  շաղկապիր միմյանց Քո սիրով:

Աստծո և մարդկանց Միջնորդ, Բարերար` Հիսուս Քրիստոս, որ հաշտեցրիր Ամենակալ Հորը մեղավոր արարածներիս հետ և խաղաղություն ու փրկություն տվեցիր, աղաչում ենք Քեզ, երկնային խաղաղություն պարգևիր մեզ, որպեսզի բարկությանդ ալիքներից և մեղքերի նեղություններից հանգստացած` խաղաղությամբ և ուրախությամբ մեր կյանքն անցկացնենք:

Շնորհ տուր մեզ` բարի և մաքուր մտքով, պարզ սրտով և բարի կամքով միմյանց նկատմամբ վարվել և ամեն ինչում Քո գերազանց օրինակով բարեմիտ ու բարեգործ, հեզ ու ներող լինել: Ճշմարտապես Քո առջև հավաքվելով միասնականությամբ միանալով մի անձի մեջ, խնդրում ենք Քեզնից, հաշտ հոգով մեզ համախոհ ու միախոհ դարձրու և մեր հոգիները` մեզ վրա Քո սիրո հեղմամբ, միմյանց սիրով շաղկապիր: Մաքրիր ու հարդարիր մեր սրտերը շնորհներիդ օթևան լինելու համար, հալածիր մեզնից ամեն գայթակղություն, նախանձ, խորամանկություն, նենգություն, ու պատրանք, որպեսզի սիրով ապրելով` փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ. Ամեն.

Պատարագամատույցից աղոթք

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ