ՇՊՀ ռեկտորատի կոչ- հորդորը
Արդեն տեղեկացրել էենք , որ Շիրակի պետական համալսարանի մոտ ուսանողները, նախկին ու ներկա որոշ դասախոսներակցիա են իրականացրել և պահանջել պահանջում էին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նշենք, որ նա նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է:
ՇՊՀ ռեկտորատը անդրադարձել է իրավիճակին և կոչ- հորդոր տարածել.
«Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:
Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը: Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց:
Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց»: