18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2018

Կարեն Կարապետյանը նշանակում է արել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»,- ասված է […]

Ինչ կփոխի Փաշինյանը Ղարաբաղի հարցում. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Աերգեյ Մարկեդոնովի նկատառմամբ՝ ադրբեջանական բլոգոսֆերայում վերջին շրջանում կան քննարկումներ, որ Հայաս­տանի նոր իշխանությունները պատրաստ կլինեն որոշակի փոխզիջումների գնալ Ղարաբաղի հարցում: Սակայն նա նշել է, որ դժվար թե Հայաստանի դիրքորոշումը մեծապես փոխվի այս հարցում, եւ զիջում­ներ լինեն: «Որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ հայաստանյան քաղաքա­կան դաշտում […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վ.Փափազյան փ. 46-73 սեփական տները, Վարշավյան փ. 1-43 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 46, 48, 48Ա, 50, 52, 54Բ, 54/1 շենքերը, Վրացական փ. 4, 6, 8, 10 […]

Որոշ սպասումներ չեն արդարանա. Հայկական Ժամանակ

Հայ հանրությունը լարված սպասում է մայիսի 8-ին: Այդ օրը Հայաստանը կունենա լեգիտիմ վարչապետ, կամ իրադար­ձությունները կստանան բոլորովին աՕկանխատեսեւի ըն­թացք: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ որևէ ցնցում մայի­սի 8-ին չի լինի, եւ թավշյա հեղափոխությունը կհասնի իր հերթական հանգրվանին: Հերթական, բայց ամենեւին ոչ վերջին: Ըստ ամենատրամաբանական սցենարի, դրանից հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություն­ներ, որի արդյունքում […]

Քրեական գործ կա. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած տեղեկու­թյուններով՝ ՀՀ Պետեկամուտների նախկին նախա­գահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատր­յանը, տհաճ պատմու­թյունների մեջ է ընկել: Նա մի քրգործով անցնում է Փարիզի շրջանային դա­տարաններից մեկում: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Արտյոմ Խա­չատրյանը ներկայումս ընտանիքով բնակվում է Փա­րիզում: Նրա բնակարանի հարեւանությամբ ապրում են նրանց երեք ֆիլիպինցի սպասավորները: Եվ ահա վերջիններս բողոք են ներկայացրել իրավապահներին Խաչատրյանների դեմ իրենց […]

Ավտովթար Երևանի Շիրակի փողոցում. կան տուժածներ

Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 […]

Ես կողմ եմ, մենաշնորհները թող սաղ վերացնի. Սամվել Ալեքսանյան

«Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել»,-նշեց նա: Հարցին, թե հնարավոր է, որ բիզնեսը պահելու համար է ցանկանում քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին, Սամվել Ալեքսանյանը տվեց իր մշտական պատասխանը՝ բիզնեսներ չունի:  Դիտարկմանը, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը […]

Լուծարել ԱԺ-ն. Ժամանակ

ՀՀԿ խմբակցության ղեկա­վար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության ան­դամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչւսպետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, եւ նա կընտրվի վարչապետ: Սի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, այպիսի […]

Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել

Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի