03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քրեական գործ կա. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած տեղեկու­թյուններով՝ ՀՀ Պետեկամուտների նախկին նախա­գահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատր­յանը, տհաճ պատմու­թյունների մեջ է ընկել: Նա մի քրգործով անցնում է Փարիզի շրջանային դա­տարաններից մեկում:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ Արտյոմ Խա­չատրյանը ներկայումս ընտանիքով բնակվում է Փա­րիզում: Նրա բնակարանի հարեւանությամբ ապրում են նրանց երեք ֆիլիպինցի սպասավորները: Եվ ահա վերջիններս բողոք են ներկայացրել իրավապահներին Խաչատրյանների դեմ իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Ըստ տեղեկությունների, հարուցվել է քրեական գործ: Ինչ­պես կավարտվի այդ գործը պարզ կդառնա առաջի­կայում: Նշենք, որ այդ բնակարանը Արտյոմ Խաչատրյանի սեփականությունն է եւ գտնվում է այսպես կոչված «օսմանյան» տիպի շենքում: Նման շենքե­րում բնակարանները շատ թանկ են: Բնակարանը 130 քմ մակերես ունի եւ գնահատվում է մոտ 1.6-1.7 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի որդիները անշարժ գույք ունեն նաեւ ԱՄՆ-ում: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ