Որոշ սպասումներ չեն արդարանա. Հայկական Ժամանակ
Հայ հանրությունը լարված սպասում է մայիսի 8-ին: Այդ օրը Հայաստանը կունենա լեգիտիմ վարչապետ, կամ իրադարձությունները կստանան բոլորովին աՕկանխատեսեւի ընթացք: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ որևէ ցնցում մայիսի 8-ին չի լինի, եւ թավշյա հեղափոխությունը կհասնի իր հերթական հանգրվանին: Հերթական, բայց ամենեւին ոչ վերջին:
Ըստ ամենատրամաբանական սցենարի, դրանից հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում միայն կձևավորվի նոր իշխանություն: Մինչ այդ երկրռւմ այսպես թե այնպես տիրելու է թույլ կամ ուժեղ արտահայտված անորոշության մթնոլորտ, քանի որ իշխանության կարեւորագույն մարմնում խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ թեկուզ տեսականորեն այդ ուժը կարող է ցանկացած պահի ինչ-որ քայլեր անել թավշյա հեղափոխության դեմ: Դրա հավանականությունը քիչ է, բայց հանրությունը կարծես որոշակի կասկածներ ունի: Այդ կասկածները, անշուշտ, ցանկացած պահի շատ արագ կվերածվի, պատկերավոր ասած, մոբիլիզացիոն ռեսուրսի, եւ հանրությունը մեծ հաճույքով եւս մի հաղթանակ կտոնի խորհրդարանական ներկայիս մեծամասնության նկատմամբ, ինչպես արեց դա մայիսի 2-ին:
Եվ խորհրդարանական մեծամասնությունը արդեն գիտակցում է դա: Հավանաբար: Այնպես որ, ապագա իշխանությունը հակահեղափոխության հնարավոր վտանգները չեզոքացնելուն զուգահեռ արդեն պետք է պատրաստվի իր հիմնական գործառույթին երկրի կառավարմանը:
Այստեղ նոր իշխանությունը, անշուշտ, հանդիպելու է բազմաթիվ մարտահրավերների: Որո՞նք են դրանք: Աոաջինը թերևս հանրության մի որոշակի հատվածի մեջ ձեւավորված չափազանցված սպասումներն են մասնավորապես սոցիալ- տնտեսական կյանքում կայծակնային փոփոխությունների առումով: Այդպիսի փոփոխություններ, անշուշտ, չեն լինելու: Դա հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու բովանդակությանը: Օրինակ, կարող են ձեւավորվել սպասումներ, որ վաղը առավոտյան նոր իշխանությունը այսօրվա մեծահարուստներից խլելու է նրանց ողջ ունեցվածքը եւ կեսօրին դա բաժանի չքավորներին: Սա, իհարկե, խտացված գույներով, բայց մոտավորապես նման սպասումներ լինելու են, որոնք, իհարկե, չեն արդարանալու: Եվ այդ մասին հեղափոխության առաջնորդները հստակ հայտարարություններ են արել իրենց բազմաթիվ ելույթներում:
Մյուս սպասումը այն է, որ վաղը առավոտյան սեւ համազգեստներով մինչեւ ատամները զինված «սպեցնազը» ձերբակալելու է մեծ ու փոքր քրեական տարրերին, որոնք տարիներ շարունակ համագործակցելով իշխանության ու օւիգարխների հետ, կեղեքել ու ստորացրել են շարքային քաղաքացուն, կեղծել ընտրությունները, յուրացրել որոշակի ոեուրսներ եւ այլն, ե այսպես շարունակ: Բնականաբար, դա նույնպես չի լինելու, ե այդ սպասումները եւս չեն արդարանալու:
Նմանատիպ սպասումների ցանկը հնարավոր Է անվերջ շարունակել, բայց վստահաբար կարե[ի Է պնդել, որ այսպիսի հիասթափությունները եղանակ չեն ստեղծելու: Հանրության մեծագույն մասը բոլորովին այլ սպասումներ ունի, եւ նոր իշխանությունը պետք է աշխատի հենց այդ սպասումները արդարացնելու ուղղությամբ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: