Ավտովթար Երևանի Շիրակի փողոցում. կան տուժածներ
Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան և թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոբուսը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը և ուղևոր Ա. Ե.-ն (1989թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: