26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀԿ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է. «Հարգելիներս, Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, […]

Առողջապահության նախարարությունը կոչ է անում

Հարգելի հայրենակիցներ` Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, փողոցներև հրապարակներ դուրս եկած, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների աշխատասենյակներում աշխատող հայ ժողովրդի որդիներ և դուստրեր. Ձեզ են դիմում աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները`բժիշկները,առողջապահական ողջ հանրությունը` «Ի շահ մեր ժողովրդի` մշտապես ներգրավված լինելովցանկացած իրավիճակների վտանգներիու հետևանքների վերացման և մեղմացման գործընթացներին, գիտակցելով դրանց հնարավոր բացասական […]

«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին

«Ելք»  դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ելք» խմբակցության որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը […]

Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում  ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում  կարգավորելու անհրաժեշտությունը: Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: […]

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Մոսկվայում շարունակում են ուշադիր հետեւել ներքաղաքական զարգացումներին Հայաստանում, որի հետ են կապվում բարեկամության պատմական ավանդույթները, լայնածավալ բազմակողմանի համագործակցությունը եւ դաշնակցային փոխհարաբերությունները։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության մեկնաբանությունում։ «Հույս ունենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, եւ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն եւ կառուցողական երկխոսության պատրաստակամություն։ Համոզված ենք, որ երկրում […]

Հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին․ ՀՅԴ

Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար,  մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես […]

Տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել․ ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:  Կոչ ենք անում հավաքի ընթացքում ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը, ինչպես նաև ամբողջությամբ փակ փողոցները երթևեկելի դարձնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի