27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2018

Եղվարդում քոչարի կպարեն.աշակերտները փողոցներ են փակում/տեսանյութ/

Եղվարդ քաղաքում դպրոցներում դասադուլ է: Աշակերտները փողոցում են և իրենց պաստառներով երթ են իրականացնում: Նրանք պարբերաբար նաև փողոց են փակում: Եղվարդցիները այսօր քոչարի են պարելու: Այս մասին հայտարարություն են տարածել Եղվարդի հրապարակ հրավիրելով զուռնա, դհոլ նվագողներին: Մանրամասները` տեսանյութում:

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Գյումրիում քահանաների առաջնորդությամբ երթ, օրհնված բլիթներ ու ձերբակալություններ

Գյումրիում ցուցարարներին միացան քահանանները: Նրանք խաղաղության ու համերաշխության կոչ արեցին, Տեր Եզնիկը օրհնեց հայ երիտասարդաց միության երիտասարդների բերած բլիթները, ապա այն բաժանեցին ցուցարարներին ու ոստիկաններին: Իսկ երթը, երբ սկսվեց,  առաջին շարքերում էին հոգևորականները, որ  անախորժ միջադեպ տեղի չունենա ցուցարարների ու ոստիկաների միջև։  Հավաքը վարող Կարեն Պետրոսյանը ցուցարարներին փոխանցեց Էջմիածնում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս […]

Ոստիկանությունը հայտարարում է

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:  Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները պահանջում են հանդիպում պատգամավորների հետ

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները այս պահին Ազգային ժողովի մուտքի մոտ են: Այստեղ փշալար են և ոստիկանական ուժեր, նաև ջրցան մեքենա:Ազգային ժողովի դուռը փակ է: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուելը ասել է, որ պետք է իրենց ընդունեն, քանի որ իրենք կռվել են նաև պատգամավորների համար: Նա ասել է, որ իրենց շարքերում ծանր վիրավորված […]

Զրահատանկային շարժեր /տեսանյութ/

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին սկսված լարվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում, այսօր հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության […]

Ապրիլյան պատերազմի մասնակիցները ուզում են մտնել Ազգային ժողով

Ապրիլյան պատերազմի մասնակիցները շարունակում են երթը Բաղրամյան պողոտայով: Նրանց են միացել բազմաթից ցուցարարներ: Բաղրամյան պողոտան փակ է վերնամասից նաև, այնտեղ ոստիանական մեքենաներ են կանգնած: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուկը Henaran.am-ի թղթակցի հայտնել է, որ իրենք լինելու են այնպիսի կետերում, որտեղ ոստիկանները կարող են բռնությունների դիմել: Ապրիլյան պատերազմի մասնակիցները ցանկանում են հանդիպել Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նրանք […]

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ

Եվրոպայի խորհուրդը 10 ամիս շարունակ հետաքննություն է իրականացրել եւ արդյունքում պարզել, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին նշվում է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ։ Այնտեղ ասվում է, որ Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նվազեցնելու Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը: Հիշեցնենք, […]

Ձերբակալվել է ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը

Ապրիլի 22-ի երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Տիգրան Ավինյանի փաստաբանը Ռուստամ Բադասյանից: Նա հավելեց, որ Ավինյանը  կասկածվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ  (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված