26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2018

Ահազանգ է ստացվել, որ ԱԺ-ում պայթուցիկ նյութ է տեղադրված. ԱԱԾ-ն մանրամասնում է

2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ`  «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես […]

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի  հարցին ի պատասխան ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին. Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի […]

Փաշինյանը քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ հայտարարություն արեց/տեսանյութ/

Հանրապետության հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը ցուցարարների ուղեկցությամբ քայլեցին դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեց ոստիկանական պատը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանների հետ խոսելու եւ հայտարարելու բան ունի։ Դիմելով իրեն մոտեցած ոստիկանին՝ Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ կան իրենց շարժման մեջ սադրիչներ ներդնելու մասին։ «Ինձ ասել են, որ սադրիչներն այսօր փորձելու են ժողովրդին […]

Պարզ են դարձել տեղեկություններ, որ ոստիկանության մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է […]

Վրաերթի ենթարկված կինը մահացավ

Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 16-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա. Մովսեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:  Կատարվում է քննություն

Ոչ ոք թող նրա համար ողորմություն չխնդրի

«Թող մի ամբարիշտ նշանակվի նրա դեմ, նրա աջ կողմում թող կանգնի ամբաստանողը. դատարանից թող հանցապարտ դուրս գա, նրա աղոթքը թող վերածվի մեղքի: Թող կարճացվեն նրա կյանքի օրերը, մի ուրիշը թող վերցնի նրա պաշտոնը. նրա որդիները որբեր դառնան, նրա կինը թող դառնա այրի: Նրա որդիները մուրալով թափառեն, դուրս վռնդվեն իրենց ավերված տներից. վաշխառուն լափի նրա բոլոր ունեցվածքները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի