12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պարզ են դարձել տեղեկություններ, որ ոստիկանության մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։

Միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։

Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ