03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ոք թող նրա համար ողորմություն չխնդրի

«Թող մի ամբարիշտ նշանակվի նրա դեմ, նրա աջ կողմում թող կանգնի ամբաստանողը.
դատարանից թող հանցապարտ դուրս գա, նրա աղոթքը թող վերածվի մեղքի:

Թող կարճացվեն նրա կյանքի օրերը, մի ուրիշը թող վերցնի նրա պաշտոնը. նրա որդիները որբեր դառնան, նրա կինը թող դառնա այրի: Նրա որդիները մուրալով թափառեն, դուրս վռնդվեն իրենց ավերված տներից. վաշխառուն լափի նրա բոլոր ունեցվածքները, օտարներն հափշտակեն նրա տիրույթը:

Ոչ ոք թող նրա համար ողորմություն չխնդրի, ոչ ոք չողորմի նրա որբերին. թող զրկված լինի սերնդից,
նրա անունը թող անհետանա գալիք սերնդի միջից: Նրա հայրերի հանցանքները թող հիշվեն Տիրոջ առաջ, թող չջնջվի նրա մոր մեղքը. թող միշտ Տիրոջ առաջ լինեն, նրա հիշատակը թող ջնջվի երկրից»:

Ահա այսպես մերժում է ողորմություն անել, հալածելով խեղճին ու աղքատին, սպանելով խոնարհված սիրտ ունեցողներին. սիրեց նզովքը, թող ընկնի իր վրա, ատեց օրհնությունը, թող նրանից հեռանա:
Անեծքը, որ հագնում էր որպես պատմուճան, թող ջրի նման թափանցի նրա որովայնից ներս,
թող յուղի նման ներծծվի ոսկորների մեջ:

Թող նրա համար լինի որպես զգեստ, որ պատում է նրան, գոտի, որ սեղմում է նրան ընդմիշտ.
որովհետև Տերն այդպես է վարձատրում զրպարտողներին, նրան, ով չարիք է խոսել իմ դեմ:

Իսկ Դու, Տեր, Աստված իմ, միջամտիր Քո Անվան պատճառով, հավատարիմ սիրույդ համաձայն՝ օգնիր ինձ:

Սաղմոս 109

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ