27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2018

Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է. Վ. Բաղդասարյան

«Մենք խորհրդարանական պետության շրջանակներում առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական նախագահին և կիսանախագահականից սահուն անցում կատարեցինք պառլամենտական համակարգի: Մեր ապագա ծրագրերի հիմքն արդեն դրվել է, և պետք է սպասենք լավատեսությամբ»,-այսօր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա կարծում է՝ Արմեն Սարգսյանը փայլուն կիրականացնի իր գործը. «Նա ունի […]

Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդության մոտ 70% աճ ունենք․ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան

Ապրիլի 9-12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու են երկու գիտագործնական կոնֆերանսներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ: Կոնֆերանսները կազմակերպված են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և ԵՊԲՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: ԵՊԲՀ և Մյունսթերի […]

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Матч ТВ»-ին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ հարցազրույց է տվել «Матч ТВ» հեռուստաալիքին։ Լոնդոնում 29-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։

Ապրիլի 10–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  10–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ ՝  Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները. ՀՀ չորորդ նախագահի երդմնակալության արարողությունը. ՀՀ նոր նախագահի ղեկավարումից  սպասելիքներն ու հեռանկարները:

Երդմնակալության այս արարողությամբ վերահաստատում եք հայրենիքին եւ մեր ժողովրդին ծառայելու Ձեր ուխտը. Գարեգին Բ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, ներկա էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գարեգին Բ-ն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին: Արարողության ընթացքում հնչած Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքում, մասնավորապես, […]

Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև. ՀՀ նախագահ

  Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ. Վեհափառ Տեր,  Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան,  Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ,  Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ,  Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,  Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,  Թանկագին հայրենակիցներ և հյուրեր,  Տիկնայք և պարոնայք, Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի […]

«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել». Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։  «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ  խնդիրներ և հակասություններ ունի, […]

Ավետման տոնը Շահումյան համայնքում ինքնատիպ է նշվել

Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը: Համայնքի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` մշակույթի տան սաների մասնակցությամբ, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները և կրկնապատկեցին ներկաների ջերմությունը: Համայնքի բոլոր ընտանքիները նախապես հրավիրվել էին միջոցառմանը, որտեղ արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը` ստանալով ծաղիկներ և շնորհավորական բացիկներ, ինչպես նաև համայնքապետարանի, մշակույթի տան […]

Եթե անձը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, մենք նրան չենք կարող պետական դավաճան անվանել. Գ. Պետրոսյան

««Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ուստի որևէ տրամաբանություն չկար այսօր չներկայանալու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Սա մեզ որևէ այլ պարտականությամբ չի կաշկանդում: Ասել ենք, հիմա էլ պնդում ենք, որ հետևողական ենք լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում: Սա որևէ այլ իրավական հետևանք չառաջացնող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված