07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավետման տոնը Շահումյան համայնքում ինքնատիպ է նշվել

Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը: Համայնքի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` մշակույթի տան սաների մասնակցությամբ, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները և կրկնապատկեցին ներկաների ջերմությունը: Համայնքի բոլոր ընտանքիները նախապես հրավիրվել էին միջոցառմանը, որտեղ արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը` ստանալով ծաղիկներ և շնորհավորական բացիկներ, ինչպես նաև համայնքապետարանի, մշակույթի տան կին աշխատակիցները և կին ավագանիները ստացան նվերներ և գեղեցիկ ծաղկեփնջեր, այնուհետև մշակույթի տան խմբակների ղեկավարները համայնքում մշակութային և սպորտային կյանքը զարգացնելու համար` համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր և դրամական պարգև: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խաղարկություն և համայնքի հինգ ընտանիքներ շահեցին կենցաղային տեխնիկա:

30261467_969566223218394_7514423615136202752_o

30411796_969568243218192_8325330173813587968_o

30261880_969566953218321_7672074074817822720_o

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ