26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2018

Էրդողանի ձեռքերը հասան Կոսովո

«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են: Նրանց ուսուցիչներից հինգին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով Կոսովոյի տարածքից առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Քայլ, որն առաջացրել է Կոսովոյի ղեկավարության եւ իրավապաշտպանների բուռն արձագանքը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը չի թաքցրել զայրույթը. «Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում […]

Կոչ եմ անում նախևառաջ պահպանել Արցախի ապրելու իրավունքը. Ալավերդյանն՝ Ասյա Խաչատրյանի միջադեպից

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է, որ իրենզ կազմակերպությունը դատապարտում է ցանկացած բռնություն, բայց Ասյա Խաչատրյանը, ով համացանցում հայտնի է որպես «կապույտ մազերով» աղջիկ, ում իսկ ներկայացմամբ իրեն ոստիկանները բռնության են ենթարկել Արցախում՝ ծխելու համար, ինչ-որ իրարամերժ վկայություններ է տալիս: «Մենք դատապարտում ենք, մերժում ենք ցանկացած դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, […]

Սևանա լճից ջրի բացթողումը կարող է վտանգավոր լինել. Էվելինա Ղուկասյան

«Սևանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում բավականին լավացել է»,-այսօր` ապրիլի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նա նշեց, որ բավականին մեծ խորությունների վրա երևացել են թթվածնասեր կենդանիններ, ինչը վկայում է ջրի թթվածնային հագեցվածության մասին: Բանախոսի խոսքով` հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճում […]

Դուք չվախեցաք փառավոր մահից և մահացաք հանուն հայրենիքի…

Ապրիլյան պատերազմի հերոսների հայրենասիրության և հայրենիքի համար արյունը և սեփական կյանքը չխնայելու մասին կարելի է հարյուրավոր տողեր գրել և խոսել անվերջ: 2016 թ. Ապրիլ ամսին Ադրբեջանական կողմի ագրեսիայի և անհիմն ռազմական ոտնձգությունների արդյունքում, ինչքան էլ որ ցավալի է մենք ունեցանք զոհեր՝ զոհեր , ովքեր մերօրյա հերոսներ են՝ մեզ պես մարդիկ, ովքեր ապացուցեցին որ ոչ ոք […]

Եկեք այսօր աղոթենք հերոսների համար

Այսօր մենք հիշում ենք մեր հերոսներին ու մեծարում նրանց սխրանքը: 2 տարի առաջ նրանք իրենց կյանքով խափանեցին չարի հնարքները մեր երկրի դեմ: Թեև բոլոր դժվարություններին, Աստված միավորեց մեր ազգը և նոր տեսիլ տվեց մեզ: Փառք տանք Աստծուն բոլոր նրանց համար, ովքեր հերոսության օրինակ դարձան ու իրենց կյանքը դրեցին մեր երկրի համար: Եկեք այսօր աղոթենք իրենց […]

Սրբուհի Սարգսյանի գեղեցիկ կատարումը՝ «Ուկրաինայի Ձայնը» նախագծում /տեսանյութ/

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը շարունակում է նվաճել ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագիծը։ Երեկ նոկաուտների փուլում Սրբուհին փայլուն է ելույթ ունեցել՝ կատարելով Dziwny jest ten swiat երգն ու անցել հաջորդ փուլ՝ նվաճելով ժյուրիի անդամների համակրանքը։ Սրբուհու մարզիչը՝ Պոտապը, հաղթող է ճանաչել Սրբուհուն՝ հայտնելով, որ  այն բանից հետո, երբ Սրբուհին կատարել է ուկրաիներեն, լեհերեն երգեր, ինքը մտադիր է նրա հետ […]

«Այդ իշխանափոխությունն առանց դեմքերի փոփոխության է տեղի ունենում»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլին տապալվեցին Ադրբեջանի ցանկությունները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ներկայումս Արցախի հարցի վերաբերյալ խոսելիս կարևոր է ընգծել նախագահ Բակո Սահականի այցը Վաշինգտոն, այդ հրավերն ազդակ էր, որը լսելի է եղել նաև Ռուսաստանի կողմից: «Բացվել է նոր մի հնարավորությունների […]

Ապրիլյան քառօրյայի հիմնական դասն այն է, որ պատերազմը չի սկսվում ու ավարտվում փաստաթղթերով. Պնախարար

Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապրիլի 1-ի երեկոյան ոմմավառություն է տեղի ունեցե, որին ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:  ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարել են ՀՀ օրհներգը, նրանց է միացել նաեւ նախարար Սարգսյանը: Նա իր […]

«Կոնգրես» հյուրանոցի դիմաց դանակահարել են 15-ամյա դեռահասի.վիճակը ծանր է

Երեւանում, ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի