25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոչ եմ անում նախևառաջ պահպանել Արցախի ապրելու իրավունքը. Ալավերդյանն՝ Ասյա Խաչատրյանի միջադեպից

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է, որ իրենզ կազմակերպությունը դատապարտում է ցանկացած բռնություն, բայց Ասյա Խաչատրյանը, ով համացանցում հայտնի է որպես «կապույտ մազերով» աղջիկ, ում իսկ ներկայացմամբ իրեն ոստիկանները բռնության են ենթարկել Արցախում՝ ծխելու համար, ինչ-որ իրարամերժ վկայություններ է տալիս:

«Մենք դատապարտում ենք, մերժում ենք ցանկացած դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, դա մարդու բացարձակ իրավունքներից է, մարդը պիտի զերծ մնա դրանից, բայց բոլորովին այլ է, որ ամեն մի մարդու իրավունքների խախտում տեղի է ունենում շատ կոնկրետ իրավիճակում:

Բայց նրա ներկայացրածի արժանահավատության հանդեպ կասկածներ կան, մեկ դրվագ, որ վերաբերում է Արցախի ՄԻՊ-ին դիմելուն: Ասյա Խաչատրյանն ասել է, որ ՄԻ պաշտպանը մերժել է իրեն, ինքն էլ դիմել է ոչ թե Արցախում, այլ լինելով Երևանում, սակայն այդպես չէ»,-ասաց Ալավերդյանը:

Վերջինս նշեց, որ այսօր ուսումնասիրվում են այդ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պետական մակարդակով, պատշաճ ձևով, իսկ ՄԻՊ-ը հրապարակել է բոլոր հարցերը, որ հղել է ոստիկանությանը:

«Ինձ համար զարմանալի է, որ այն դեպքում, երբ Արցախի իշխանություններն իրենց պահել են ճիշտ ձևով, ինչո՞ւ էր այդ աղմուկը: Շատ անգամ մարդու իրավունքները չարաշահվում են հօգուտ աշխարհաքաղաքական խնդիրների, սակայն  պետք է հստակեցվեն բոլոր մեղավորները, բայց կոչ եմ անում նախևառաջ պահպանել Արցախի ապրելու իրավունքը»:

Ըստ Ալավերդյանի՝ նաև պետք է հաշվի առնել տվյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, ինչպես օրինակ՝ արցախցիների առաձնահատկությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ