25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սևանա լճից ջրի բացթողումը կարող է վտանգավոր լինել. Էվելինա Ղուկասյան

«Սևանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում բավականին լավացել է»,-այսօր` ապրիլի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Նա նշեց, որ բավականին մեծ խորությունների վրա երևացել են թթվածնասեր կենդանիններ, ինչը վկայում է ջրի թթվածնային հագեցվածության մասին:

Բանախոսի խոսքով` հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճում կա շուրջ  2 հազար 300 տոննա ձկնային պաշարներ, որից 2 հազար 200 տոննան բաժին է ընկնում սիգին:

«Ծածանը, որը մեզ համար միշտ եղել է անցանկալի ձկնատեսակ և  լուրջ մրցակից է համարվում էնդեմիկ ձկնատեսակների համար կազմում է մոտավորապես 47 տոննա, իսկ իշխանի պաշարները տատանվում են 15-17 տոննայի սահմաններում: Խեցգետնի պաշարներն էլ Սևանում կտրուկ նվազել են»,-մանրամասնեց Էվելինա Ղուկասյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրենը նշեց, որ անցած տարի Սևանի ջրի մակերևույթը իջել է 4 սմ-ով, որը սակայն լուրջ վնաս չի արձանագրել, սակայն այս տարի չորային է եղել և Սևանա լճից ջրի բացթողումը կարող է վնասակար լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ