25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

«Հիասթափությունն այն աստիճանի է հասել, որ մարդիկ իրար էլ չեն հավատում»

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Թամար Հովհաննիսյանն արձանագրեց, որ քչերն են ներկա, սակայն դիմելով բացակներին՝ նկատեց՝ երևի թե նրանց ձեռք է տալիս այս անելանելի թվացող վիճակը: Առաջին ելույթի իրավունքը տրվեց Գրիշա Վիրաբյանին, ով հայտարարեց, թե ներկա են այն մարդիկ ովքեր չեն հավատում ապահով Հայաստանին: «Հիասթափությունն այն աստիճանի է հասել, որ […]

«Ո՞վ եք Դուք, որ միջնորդություն առաջարկեք»․ Էրդողանը՝ Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ-SDG) խմբավորման և Թուրքիայի միջև։ «Ո՞վ է քեզ նման պարտականություն տվել։ Քեզանից մեծ գործերի մեջ մի մտիր։ Այդ երբվանի՞ց է Թուրքիան խնդիր դրել իր առաջ՝ նույն սեղանի շուրջ նստել ահաբեկչական […]

Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում

Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյոււղի հարակից այգիններում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել:Հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները: Մոտ 20 եւ ավելի տոկոսի չափով բերքը վնասվել է, սակայն եթե գիշերը ցրտի, ցրտահարություն կլինի եւ ողջ բերքը կվնասվի:  

Իշխանության ժառանգականության «գենետիկան»

Ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերի միջև կնքվում են երկարաժամկետ և կարճաժամկետ համաձայնություններ, որոնց միջոցով քաղաքական դաշտի հիմնական խաղացողները պետության սահմանադրական շինարարության հիմնական սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնության են գալիս: Նման դեպքերում պակտային համաձայնությունների հիմնական խնդիրն է դառնում նոր ձևավորվող ժողովրդավարական ինստիտուտների դեմ ճնշումների, լարվածության ու կոնֆլիկտների թուլացումը, որոնք կարող են առաջանալ երկրի ինստիտուցիոնալ կառուցվածքի, քաղաքական կուրսի, կադրային […]

«Թուրքիան մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել». Հունաստանի պաշտպանության նախարար

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսն անդրադարձել է մարտի 2-ին վատ եղանակային պայմանների պատճառով մոլորված և Թուրքիայի տարածքում հայտնված հույն զինծառայողներին լրտեսության մեղադրանքով կալանավորելու Թուրքիայի քայլին:  Կամենոսը նշեց, որ Հունաստանը ցանկանում է եվրոպական արժեքներին մոտ Թուրքիա տեսնել, սակայն, Թուրքիայի նախագահի հայտարարություններն ու այդ երկրի […]

Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը պետք է դարձնել անկյունաքարային հարց. Վաչե Տերտերյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության առաքելության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին ԶՖԳ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ֆանետ Բարդենը, գյուղական և գյուղատնտեսական զարգացման փորձագետներ Վաչե Փափազյանը, Ալեքսիա Հոֆմանը, ԶՖԳ Հարավային Կովկասի ծրագրերի պատասխանատու Ուգո Բերարը, Ֆրանսիայի դեսպանության տեխնիկական համագործակցության կցորդ Կանտեն Պերիեն։  Ողջունելով առաքելության […]

«Ինչո՞ւ այդ միջադեպն այդքան մեծ ուշադրության արժանացավ»

Վերջին օրերին համացանցում   ակտիվորեն քննարկվեց  Արցախում Ասյա Խաչատրյանի հետ պատահած միջադեպը։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ զարմանալի է, որ այս միջադեպն այսպիսի ուշադրությաան արժանացավ։ «Շատ հետաքրքիր քարոզ սկսվեց։  Այս թեման  գործող օրակարգր հետ ոչ մի կապ չուներ․ գործող օրակարգ ասելով՝ նկատի ունեմ այն, որ հասարակությունն այս շրջանում առավելապես կենտրոնացած էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի