26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թուրքիան մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել». Հունաստանի պաշտպանության նախարար

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսն անդրադարձել է մարտի 2-ին վատ եղանակային պայմանների պատճառով մոլորված և Թուրքիայի տարածքում հայտնված հույն զինծառայողներին լրտեսության մեղադրանքով կալանավորելու Թուրքիայի քայլին: 

Կամենոսը նշեց, որ Հունաստանը ցանկանում է եվրոպական արժեքներին մոտ Թուրքիա տեսնել, սակայն, Թուրքիայի նախագահի հայտարարություններն ու այդ երկրի իշխանությունների քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիան ձգտում է դեպի անցյալ:

«Դատելով Էրդողանի հայտարարություններից և Թուրքիայի իշխանությունների որոշումներից՝ Անկարան դեպի անցյալն է ձգտում և մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել: Սա հեռացնում է Թուրքիային եվրոպական արժեքներից»,- ասել է Կամենոսը:

Պանայոտիս Կամենոսը Թուրքիային հիշեցրել է նաև, որ նախկինում նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ սատարում է հայտնել հունական կողմին Թուրքիայի կողմից պահվող 2 հույն զինվորների վերադարձի հարցում:

«Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում հունական կողմին այս խնդրում»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պահվող 2 հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներ են, ովքեր մարտի 2-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված  գոտի մուտք գործելու մեջ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ