31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիասթափությունն այն աստիճանի է հասել, որ մարդիկ իրար էլ չեն հավատում»

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Թամար Հովհաննիսյանն արձանագրեց, որ քչերն են ներկա, սակայն դիմելով բացակներին՝ նկատեց՝ երևի թե նրանց ձեռք է տալիս այս անելանելի թվացող վիճակը:

Առաջին ելույթի իրավունքը տրվեց Գրիշա Վիրաբյանին, ով հայտարարեց, թե ներկա են այն մարդիկ ովքեր չեն հավատում ապահով Հայաստանին: «Հիասթափությունն այն աստիճանի է հասել, որ մարդիկ իրար էլ չեն հավատում: Ինձ համար այսօր կարևոր էր մի մարդու ներկայությունը՝ Իգիթյանի:

Իգիթյանն ու իր նմանները, ուզում էի, որ գային ու ցույց տան, թե ինչեր ունեին արած այս հանրապետության համար»,-ասաց նա՝ հիշեցնելով Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանի հայտարարությունը, թե ինքն այնքան բան է արել այս երկրի համար, որ եթե ասի, Զարուհի Փոստանջյանը, ում նա արձագանքում էր նիստի ժամանակ, մեջքը կծռվի:

Նա նշեց, որ ինքը վիրավորված է բոլոր այն մարդկանցից, ովքեր ուզում են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրել, ովքեր խորհուրդ են տալիս ժողովրդին կարտոֆիլ ուտել: 

Նա նաև կոչ արեց դեսպաններին սթափության կոչ անել հայաստանյան իշխանություններին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ